Ադրբեջանի ԱԳՆ-ն «հայկական խմբավորումներին» մեղադրում է, իբր, «ադրբեջանցիների ցեղասպանության մեջ»

Լուրեր

27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
Բոլորը

Ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանության օրվա» կապակցությամբ հիմա էլ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Դրանում հայերի հասցեին հերթական կեղծ մեղադրանքներն են հնչեցվել։

«Այսօր՝ մարտի 31-ին, ադրբեջանցիների ցեղասպանության օրն է։ Լրանում է մեր ժողովրդի դեմ արմատական ​​հայկական խմբավորումների կողմից իրականացված սարսափելի կոտորածների 108-ամյակը։ 1918 թվականի մարտին Բաքվի խորհրդի 6000 անդամների և Դաշնակցություն կուսակցության 4000 զինված անդամների կողմից իրականացված ցեղասպանությունը պատմության մեջ է մտել որպես էթնիկ զտումների ամենադաժան օրինակներից մեկը։ Այդ ժամանակահատվածում Կովկասի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի խոստովանությունները նույնպես ապացուցում են, որ այս կոտորածները կատարվել են հենց էթնիկ ատելության հիման վրա՝ «հակահեղափոխության դեմ պայքարի» քողի տակ։ 20-րդ դարի սկզբին այս արյունալի ցեղասպանության քաղաքականությունը շարունակվեց հետագա ժամանակաշրջաններում և դարի վերջին ձեռք բերեց համակարգված բնույթ՝ ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունների, ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին կատարված զանգվածային սպանությունների, մասնավորապես, Խոջալուի ցեղասպանության և այլ ռազմական հանցագործությունների տեսքով»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, թե հանցագործությունները, իբր, համակարգված կերպով իրականացվել են այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Բաքուն, Շամախին, Ղուբան, Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը, Շիրվանը, ՀՀ մայրաքաղաք Երևանն էլ դրանում անվանվում է Իրևան։

Հավելենք, որ Բաքուն, որն ակտիվորեն իրականացնում է Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականություն, քարոզչական նարատիվներով արհեստականորեն փորձում է ստեղծել «ադրբեջանցիների ցեղասպանության» թեման ու շրջանառել միջազգային հարթակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի