Մինչև 8 տարի ազատազրկում․ ինչ պատիժ է սահմանում ՀՀ օրենքը ընտրակաշառք տալու կամ ստանալու համար

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինները պարբերաբար հայտնում են ընտրակաշառքի դեպքերի բացահայտումների մասին։ Factor TV-ն ներկայացնում է, թե ինչ պատիժ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը ընտրակաշառք տալու կամ ստանալու համար։

2022 թվականի հուլիսից ուժի մեջ մտած Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ ընտրակաշառք տալը, ստանալը կամ դրան միջնորդելը համարվում են քրեական հանցագործություններ։

Օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր «թաքնված» ձևերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։

Մասնավորապես, Քրեական օրենսգրքի հոդված 218-ը հստակ սահմանում է ընտրակաշառք ստանալու իրավական հետևանքները.

«Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով»։

Ընտրակաշառք տալն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում. Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը սահմանում է՝ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով.

«Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»։

Առանձին հոդվածով՝ 220-րդով, կարգավորվում է նաև ընտրակաշառքի միջնորդությունը։ Այսինքն՝ պատժելի է ոչ միայն ուղղակի տվողն ու ստացողը, այլև այն անձը, ով կազմակերպում է կամ հեշտացնում այդ գործընթացը.

«Ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է նաև այս գործընթացի ժամանակ իրավապահների կողմից գաղտնալսման իրավունքի գործոնը. «Ընտրակաշառքի բացահայտման համար իրավապահները, դատարանի գաղտնի որոշմամբ, կարող են իրականացնել հեռախոսների գաղտնալսում ու բնակարանների ներքին դիտում»։

Մասնավորապես, 2018-ից ընտրական հանցագործությունները համարվում են ծանր, դրանց բացահայտման համար կիրառվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը։ Այս գործընթացը կարգավորվում է դատարանի որոշմամբ. կառույցը պետք է որոշի՝ թույլ տա՞լ քաղաքացուց գաղտնի մտնել նրա տարածք և տեսախցիկ տեղադրել, թե՞՝ ոչ: Նույնաբովանդակ որոշում է պահանջվում նաև հեռախոսների գաղտնալսման համար։

Այսպիսով, գործող օրենսդրությունը հստակ ուղերձ է հղում․ ընտրակաշառքը ոչ միայն բարոյական խնդիր է, այլև քրեական հանցագործություն, որի համար պատասխանատվությունը անխուսափելի է՝ անկախ նրանից, թե անձը ինչ դեր է ունեցել այդ գործընթացում։

Ռոզա Վարդանյան