Վիգեն Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը իշխանափոխության մասին․ «Առիթը, անշուշտ, եղավ այսպես կոչված՝ երրորդ ժամկետով առաջադրումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ առաջին փոխնախագահ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, անցած վեց-յոթ ամիսների ընթացքում հավանաբար վերլուծել և հասկացել եք, որն էր ՀՀԿ-ի սխալը, ինչո՞ւ հեղափոխություն տեղի ունեցավ։

– Կարծում եմ, որ հեղափոխություն եզրույթն օգտագործելն արդեն ուղղորդիչ է։ Մենք դրան վերաբերում ենք որպես իշխանափոխության։ Մենք համարում ենք, որ 2017թ․ ԱԺ ընտրություններում մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժը անցնցում կերպով իշխանությունը փոխանցեց հրապարակում բողոքի դուրս եկած հանրության մատնանշած թեկնածուին և իր ղեկավարած քաղաքական ուժին։

– Պարոն Սարգսյան, միգուցե իշխանափոխությունն արագացրեց Սերժ Սարգսյանի կողմից՝ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստման դրժո՞ւմը։ 

– Միգուցե, դրա պատասխանն ավելի լավ կտա պատմությունը։ Միգուցե դա ընդամենը դրդապատճառ էր։ Եթե հիշում եք, նախկինում էլ եղել են բավականին լայն դժգոհություններ առաջացրած դրդապատճառներ՝ ինչպես «Էլեկտրիկ Երևանը», երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացման, Թումանյանի այգու խնդիրը և այլ դեպքեր։ Տարիներ անց պատմաբանները պետք է ասեն, թե որն է եղել դրդապատճառը, և որն է եղել իրական պատճառը։ Առիթը, անշուշտ, եղավ այսպես կոչված` երրորդ ժամկետի առաջադրումը, որովհետև վարչապետությունը դա երրորդ ժամկետ չէ։ Եթե այդպես նայենք` դա չորրորդ ժամկետն էր, մինչև նախագահ դառնալը Սերժ Սարգսյանը վարչապետ եղել է։

– Չե՞ք կարծում, որ գոյություն ունեցող իրավիճակում Հանրապետական կուսակցության համար շատ դժվար է լինելու նախընտրական քարոզարշավին մասնակցելը։

– Ես կարծում եմ, որ մեր կուսակցությունն ունի ասելիք, և ընտրություններին չմասնակցելը նշանակում է կուսակցությունը վերածել ակումբի, հասարակական կազմակերպության։ Մենք Երևանի ավագանու ընտրություններին որոշեցինք չմասնակցել իրավիճակը չլարելու, պայքարը սև-սպիտակի դաշտ չմղելու համար։ Բայց փորձը ցույց տվեց, որ նույնիսկ մեր բացակայության դեպքում ոմանց անպայման պետք էր մեզ մատնանշել, և դաշտը դարձնել սև-սպիտակ։ Այդ տրամաբանության մեջ ո՞րն էր այս ընտրություններին չմասնակցելու իմաստը։

– Ունե՞ք մոտավոր հաշվարկ, թե ձեր կուսակցությունից քանի՞ անդամ է դուրս եկել։

– Մեր կուսակցությունն ունի 150 հազար անդամ, 7000 անդամ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել։

-Նրանք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ մտած անդամնե՞րն են, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներ են։

– Ոչ, նրանք ուրիշ յոթ հազար են։ Տարբեր մարզերից տարբեր յոթ հազար մարդիկ գրել են դիմում և դուրս են եկել։

– 2017թ․ երբ առաջին անգամ էիք գլխավորում ՀՀԿ ցուցակը, այլ իրավիճակ էր, Դուք գլխավորում էիք իշխող կուսակցության նախընտրական ցուցակը։ Հիմա բոլորովին հակառակ իրավիճակ է։ Հեշտ համաձայնեցի՞ք գլխավորել ցուցակը, թե՞ միգուցե պայքարել եք դրա համար։

– Այս անգամ որոշումը շատ ավելի միանշանակ էր․ եթե դա առաջարկվում է, ապա անպայման պետք է ընդունել, որովհետև բարդ իրավիճակում ցուցակ գլխավորելն ավելի մեծ պատիվ է։

– Դուք հիշում եք, թե մերժման ինչ կոչերի արդյունքում հեռացաք իշխանությունից։ Հավանաբար ունեք այն հեռանկարը, որ ՀՀԿ-ին նույնկերպ կդիմավորեն նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Դա ձեզ չի՞վախեցնում։

– Ես վստահ եմ, որ քարոզարշավն այդպիսին չի լինի, եթե վարչապետը չհրահրի դա։ Քաղաքակիրթ երկրում այդպիսի քարոզարշավով ձևավորված խորհրդարանը ունենալու է զրո լեգիտիմություն։ Կարծում եմ, դա նախ վարչապետ Փաշինյանին պետք չէ։ Բայց եթե նա այդ ճանապարհով գնա, մենք դրան էլ ենք պատրաստ։ Եթե մարդկանց հրահրես, հատկապես սոցիալական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց, միշտ կարելի է ստանալ ներքին թշնամու կերպար և փորձել բոլոր խնդիրներն այդ թշնամու վրա ուղղորդել։ Կարծում եմ, վեց ամսվա ընթացքում իշխանությունները պետք է ավելի շատ բան արած լինեին այն մարդկանց համար, ովքեր գնացին իրենց հետևից և այսօր տեսնում են, որ իրենց կյանքում ոչ մի բան չի փոխվում․ այն տարեց մարդկանց համար, որոնց ասում են ձրիակեր են, դրա համար էլ նպաստ են ստանում։ Այն պետծառայողների համար, որոնք վստահեցին, որ իրենք մասնագետ են և չպիտի խառնվեն քաղաքականությանը, բայց այսօր ասում են, որ ընտրություններից հետո նրանցից 150 հազարին գցելու են փողոց։ Ինչպես նաև՝ անորոշություն, լարվածություն, Արցախի հարցում անհասկանալի հեռանկարներ, արտաքին քաղաքականության մեջ ակնհայտ գահավիժումներ։ Ես չգիտեմ՝ ինչ պետք է պատահի մեր հասարակության հետ, որ հասկանանք, որ անցել է էյֆորիայի պահը, և պետք է լրջանալ ու ձևավորել լուրջ կառավարման մարմիններ, նոր Հայաստանը չդարձնել միայն նոր սերնդի խաղալիք։ Մարդիկ՝ որոնք որևէ փորձ չունեն, բայց եկել են կառավարելու ամբողջական ոլորտներ։

– Ձեր իշխանության ժամանակ էլ անփորձ մարդիկ կային, փորձառուներ էլ կային։ Բայց ձեր իշխանության ժամանակ էլ կար կոռուպցիա բոլոր ոլորտներում։ Հիշում եք ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հայտնի հայտարարությունը, թե բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է։ Ավելի լավ էր լինել փորձառու և նման գործելաո՞ճ ունենալ, թե՞ լինել անփորձ, բայց մերժել այդ երևույթները։

– Ամեն ինչը կարելի է մերժել, բայց պետք է նոր բան կառուցել, 6-7 ամիսը դրա համար բավական մեծ ժամանակ էր։ Չի կարելի բյուջետային նոր տարի սկսել և հայտարարել, թե 2019թ․ բյուջեն իներցիոն է։ Եթե քաղաքականությունը բոլոր ոլորտներում նույնն է, եթե կենսաթոշակային համակարգը պետք է նույնկերպ մտներ, արտաքին քաղաքականությունը մնար նույնը, ի՞նչն է նորություն։ Անփորձ մարդի՞կ իշխանության մեջ։

 

Արմինե Ավետյան