Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
Բոլորը

«Ակնհայտ էր, որ սադրանք է, ինչո՞ւ ներողություն խնդրի»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք՝ մարտի 26-ին միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները  պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ էին հավաքվել։ Ըստ համացանցում հրապարակված կադրերի՝ թիկնազորի ուղեկցությամբ այդ տարածքով անցնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր են ուղղում, խոսակցությունը հարթ չի ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Միքայել Մարգարյանի հետ միջադեպը, Սիմոնյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է հնչում, ինչին  ԱԺ նախագահն իր հերթին պատասխանում է հայհոյանքով։  

«Ակնհայտ մարդը մոտենում է քաղաքական գործչի, Ազգային ժողովի նախագահին, ակնհայտորեն սադրելու է։ Այսինքն՝ այդ մարդու անցած ճանապարհը կա, ամեն ինչ կա։ Ինչի՞ ներողություն խնդրի, հլը Ալեն Սիմոնյանն իրեն բավականին կոռեկտ, ինչքան կարողացավ, պահեց։ Մարդ ենք, չէ՞, վերջիվերջո»,-նշեց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ պաշտոնյաները պետք է իրենց կոռեկտության սահմաններում պահեն, համեստ, պատշաճ, պարկեշտ և այլն, բայց «բոլորը մսից ու արյունից են»։

«Ամեն դեպքում, կարող են նաև տեղի տալ, չէ՞, այդ սադրանքներին։ Հիմա ռոբոտ չեն, լավ, մեկը մոտենա, անընդհատ փորձի հայհոյի։ Մի օր կասի՝ «մի արեք այդպես», մի երկրորդ օրն էլ կասի՝ «մի արեք այդպես», բայց երրորդ օրն էլ կարող է ջղայնանա, չէ՞։ Կարո՞ղ է այսօրվա միջադեպի ժամանակ, երբ որ մեկը եկեղեցում հարձակվեց վարչապետի վրա, պիտի վարչապետը հիմա մի հատ դրա համար էլ ներողություն խնդրի»,-ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։