Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով

Լուրեր

26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին մարտի 29-30-ը կայցելեն Իսլամաբադ՝ Իրանի հարցով խորհրդակցություններ անցկացնելու և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղղությամբ խորացված բանակցություններ վարելու համար։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 28-ին, X սոցիալական ցանցում հայտնել է Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

«Պակիստանը բարձր է գնահատում իր հարաբերությունները եղբայրական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ։ Այցը հնարավորություն կտա ավելի ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը Պակիստանի և այս երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Իսհակ Դարը։

Վերջին շրջանում Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Իսլամաբադը լավ հարաբերություններ ունի թե՛ Թեհրանի, թե՛ Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Վաշինգտոնի հետ, նշում է AFP գործակալությունը։