«Ժողովրդի ձեռքին դանակ անգամ չի եղել»․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած տեսագրությունը «հավատ չի ներշնչում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը երեկ Վճռաբեկ դատարանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ, իրենց պնդմամբ, հաստատվում է պաշտոնաթող նախագահի՝ դեռևս 2008 թվականին արված հայտարարությունը, թե ցուցարարները կրակում էին ոստիկանների ուղղությամբ։ Չնայած այս տասը տարիների ընթացքում պաշտոնաթող նախագահի խոսքերը փաստող տեսանյութն այդպես էլ չէր հրապարակվում, երեկ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց՝ դատարանին է ներկայացրել այդ կադրերը. «Մեղադրանքի մեջ այնպիսի ձևակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն։ Մենք ասում ենք, որ առկա են տասնյակ և տասնյակ դատավճիռներ, որոնցում գրված է, որ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ»:

Փաստաբան Հայկ Ալումյանից տեղեկացանք, որ խոսքը դեռևս երեկվա նիստից առաջ «Yerevan.today»-ում տեղադրված տեսագրության մասին է․ դրանում հստակ չի երևում, թե իրականում ով է կրակողը, չի երևում զինատեսակն ու անհասկանալի է, թե ում ուղղությամբ են այդ կրակոցները։ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը հարց է բարձրացնում. եթե այդ տեսագրությունը կար, ապա ինչո՞ւ մինչ օրս չէր հրապարակվում։ Նրա համար անհասկանալի է՝ այդ տեսագրության մեջ ցուցարարն ո՞ւմ ուղղությամբ և ինչի՞ համար էր կրակում. «Եթե կրակում էր զորքի վրա, ապա ինչո՞ւ զորքից որևէ մեկը չի վիրավորվել»:

Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ Factor.am-ին ասաց՝ իրենք նման կադր, որտեղ ցուցարարը կրակում է ոստիկանների ուղղությամբ, երբևէ չեն ունեցել. «Հանձնաժողովը նման կադր չի ունեցել, և դրա համար այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, չի հավատում տեսանյութի բովանդակությանն ու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդումներին։ Ասում է՝ նայել է տեսագրությունը, բայց կադրերն անհասկանալի են, և դա դեռ ապացույց չէ. «Ես մասնակից եմ եղել ցույցերին, ժողովրդի ձեռքին դանակ անգամ չի եղել: Նա ուզում է փրկել Քոչարյանին, չի կարող: Քոչարյանը պիտի հայտնվի ճաղերի հետևում, նա մարդասպան է, նա գնդակահարել է 10 անմեղ մարդկանց, նրա հրամանով են գնդակահարել»:

Սարգիս Քլոյանը վստահ է, որ ներկա իշխանություններին կհաջողվի, ինչպես հայտարարել են, բացահայտել Հայաստանի պատմության այդ արյունալի էջերի հեղինակներին:

Նշենք, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կրկին կքննվի Վերաքննիչ դատարանում: Սակայն ի՞նչ ժամկետներում՝ պարզ չէ, օրենքն այս հարցում ժամկետներ չի սահմանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան