Երեխաներին ծնողները հետևում են դպրոցում, բակում, բայց հաճախ մոռանում են համացանցում հետևելու մասին․ ուղեցույցի շնորհանդես

Լուրեր

10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Միջոցառման բացման ժամանակ երեխաներն անձամբ են հետաքրքրվել քննարկման մասնագետներից, թե ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ ծնողները հետևում են իրենց դպրոցում, բակում, բայց հաճախ մոռանում են համացանցում հետևելու մասին։

«Նորարարական տեխնոլոգիաների միջավայրը մեծ ազդեցություն է ունենում երեխաների կյանքի վրա բազմաթիվ առումներով` ստեղծելով հնարավորություններ եւ ռիսկեր նրանց իրավունքների ու բարեկեցության համար: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ասաց Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, «Կասպերսկի Լաբորատորիայի» և Երևանում Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ։

«Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցը ընդունվել է վերջերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից և պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար, տրվում են օգտակար, թեմատիկ ուղղորդումներ։

Միջոցառման ժամանակ զեկույցը ներկայացրել է ԵԽ Երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ Ջուլիա Շիկլայը։