ՀՔԾ-ն՝ 200 շիշ ոչնչացված կոնյակի և Դավիթ Շահնազարյանին հարցաքննության կանչելու մասին

Լուրեր

11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Բոլորը

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն օրերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, իր բնորոշմամբ, առաջին անգամ արել է հետևյալ հայտարարությունը․ «Մարտի 1-ին ես իմ մտերիմների հետ շրջել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել տվեցինք, և միայն 200 շիշ բարձրակարգ կոնյակ մենք ենք այնտեղ ոչնչացրել։ Սա է, ինչին ես ականատես եմ եղել, և, ի դեպ, այսքան մանրամասնորեն ես առաջին անգամ եմ խոսում այս մասին»:

Factor.am-ը Հատուկ Քննչական ծառայությունից փորձեց պարզել՝ այն, ինչին ականտես է եղել Դավիթ Շահնազարյանը, դառնալո՞ւ է արդյոք Մարտի 1-ի գործի քննության նյութ և ՀՔԾ-ն կգնա՞ ոչնչացված 200 շիշ բարձրակարգ կոնյակի հետքերով։

«Դավիթ Շահնազարյանի այն արտահայտությունը, որ ինքը Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է մեծ քանակով ալկոհոլ օգտագործած մարդիկ, ինչպես նաև ոչնչացված 200 շիշ կոնյակի մասին նրա ասածները, կդառնան քննության նյութ։ Առհասարակ, ինչպես այդ հարցազրույցն, այնպես էլ Մարտի 1-ի վերաբերյալ ցանկացած հրապարակում դառնում է քննության նյութ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Դավիթ Շահնազարյանը նաև հրավիրվի հարցաքննության, Օհանջանյանը պատասխանեց․
«Այդ հարցը չեմ մեկնաբանում»։