Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ նշելով, որ միասնական ցուցակով հանդես գալը քիչ հավանական է, սակայն համագործակցության եզրեր կարող են լինել նախընտրական և հետընտրական փուլերում՝ հատկապես ընտրախախտումների դեպքում։ Նա խորին մտահոգություն է հայտնել երկրում տիրող ատելության մթնոլորտի կապակցությամբ։

Խոսելով Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Կարապետյանցը նշել է. «Քննարկվել են տարբեր գործունեության, համագործակցության գուցե տարբեր մոդելներ, որտեղ մենք իսկապես ունենք շատ մեծ տարբերություններ։ Առանձին հարցերում ունենք մեծ տարբերություններ հայացքների մեջ, և հետևաբար մեկ թիմով հանդես գալը բավականին բարդ կլիներ։ Բայց նաև կան գործունեության, այսպես, նախ ընտրություններին ընդառաջ կամ ընտրություններից գուցե հետո գործողություններ, որոնք կարող են լինել նաև համատեղ, եթե… տարբեր եթեներ։ Եթե, օրինակ, ընտրությունները կեղծվեցին, եթե, օրինակ, ճնշումներ եղան, եթե, օրինակ, տարբեր-տարբեր գործիքակազմեր են քննարկվում»։

Նա հավելել է, որ չնայած գաղափարական տարբերություններին, որոշ դեպքերում համատեղ աշխատանքը հնարավոր է. «Այս տրամաբանության մեջ մեր տարաձայնությունները, մեր նախասիրությունները, մեր քաղաքական ուղղվածությունները մեզ չեն խանգարում, որովհետև եթե մարդիկ նպատակ ունեն ընտրությունները, օրինակ, առանց խախտումների ունենալու, եթե նպատակ ունեն հետընտրական պրոցեսներում խախտումներին համատեղ արձագանքելու, ես կարծում եմ՝ սա բավականին ողջամիտ է»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում կապիտալ կուտակած լինելու և հնարավոր ռուսական ազդեցության վերաբերյալ հարցին՝ Կարապետյանցը նշել է, որ իր մտավախությունները վերաբերում են բոլոր արտաքին միջամտություններին. «Ես մտավախություն ունեմ զուգահեռաբար, մի քանի մտավախություններ ունեմ։ Առհասարակ որևէ կողմի, որևէ այլ երկրի միջամտություն, ազդեցություն, լինի դա Իրան, Թուրքիա, Ադրբեջան, այո՛, Ռուսաստան, այո՛, Միացյալ Նահանգներ, տարբեր միջամտությունը մեր ներքին գործերին»։

Նրա խոսքով, Հայաստանն արդեն իսկ գտնվում է Ռուսաստանի խորը ազդեցության տակ. «Հայաստանը այսօր այնքան խորը, ես կասեի՝ խոր ինտիմ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ ի՞նչն է փոխվել։ Բազանե՞րն են հանել Հայաստանի տարածքից, տնտեսական կախվածությունից ենք կարողացել դուրս գալ, հարաբերություններն են դարձել… առևտրի տոկոսն է պակասել։ Ի՞նչն են արել, որ հիմա թեթևացրել են»։

Նինա Կարապետյանցը իր համոզմունքն է հայտնել, որ գործող իշխանության վերարտադրությունը կհանգեցնի բռնատիրության. «Ես խորին համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո մենք ստանալու ենք դիկտատուրա։ Շատ պարզ տրամաբանությամբ՝ որովհետև այն պահանջները, որը ներկայացնում է Ադրբեջանը և անում է բաց տեքստով, ցավալիորեն, տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ այդ բոլոր պրոյեկտների հետևից Ադրբեջանը գնում է հետևողականորեն։ Եվ դա նշանակում է, որ եթե հայկական կողմը չկատարեց այդ պահանջները, անընդհատ սպառնալու են մեզ պատերազմով։ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու դեպքում ամեն անգամ գալու է, ասի՝ այ, եթե այս պահանջը չարեցիք, հետո՝ այս պահանջը… Որպեսզի իրականացնի այդ պրոյեկտներն էլ զուգահեռաբար, կարողանա իրականացնել, նրան պետք է ունենա այստեղ դիկտատուրա։ Դրա մասին ես ասում եմ անհիշելի թվերից»։

Մեկնաբանելով մետրոյում տեղի ունեցած միջադեպը՝ Կարապետյանցը դա համարել է ատելության խոսքի կուտակման հետևանք. «Ատելության խոսքը, ինքը կումուլատիվ էֆեկտ ունի, ինքը հավաքվում է, ինքը ձնագնդի նման հավաքվում է, և դրա դրսևորումները կարող են լինել ամենաանսպասելի դրսևորումները, ամենածանր։ Բոլոր իրավիճակներում մենք հասել ենք… ես կարծում եմ՝ դեռ գագաթնակետին դեռ չենք հասել, ցավոք»։

Նա ընդգծել է, որ ատելության խոսքի տարածումը դադարեցնելու առաջին քայլը պետք է անի իշխանությունը. «Պետք է մի պահ կանգ առնել։ Եթե իրենց համար իսկապես կարևոր է հանդարտությունը, հանգստությունը, համերաշխությունը պետության ներսում, իրենք պետք է առաջինը, որովհետև իրենք են իշխանությունը, որովհետև իրենց ձեռքում կան լծակներ, իրենք են բոլոր հարթակներից խոսում՝ Հ1-ից սկսած մինչև հարթուկ, իրենք են միացնում, իրենք են խոսում։ Հետևաբար, քայլն իրենց, իրենց ձեռքում պիտի լիներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան