«Օպել»-ի վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն․ Ավինյանի հոր գործով վերաքննիչ դատարանի վճիռը

Լուրեր

14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն։ Վերաքննիչ դատարանի այս պատճառաբանությամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի աղմկահարույց արտահայտության գործով։

Հուլիսի 4-ին առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ներկայացրած հայցը։ Դատարանի վճռի դեմ պատասխանողի կողմից մեկ ամիս անց վերաքննիչ բողոք էր ներկայացվել։

Պատասխանող կողմը պնդել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն իրավաչափ չէ և ենթակա է բեկանման։ Նրանք վերաքննիչ դատարան ներկայացրած իրենց բողոքում նշել են, որ Ավինյանի հոր արտահայտությունը սխալ է մեկնաբանվել։

«…Պտի 500,000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ ամեն իրա գեղի «Օպել»-ով…»․ այս արտահայտությունը, ըստ պատասխանողի, վիրավորանքի նպատակ չի հետապնդել։

Պատասխանող կողմի կարծիքով՝ այն արվել է խցանման մեջ գտնվելու պայմաններում, լրագրողի սադրիչ հարցին ի պատասխան և արտահայտել է դժգոհություն երթևեկության ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Արմեն Ավինյանը նշել է, որ ինքը որևէ բացասական վերաբերմունք չի ցուցաբերել «Օպել» մակնիշի մեքենաների վարորդների նկատմամբ և ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել կայանատեղիների վճարների բարձրացման անհրաժեշտության վրա՝ բերելով միջազգային փորձի օրինակներ։

Հայցվորի ներկայացուցիչը, իր հերթին, պնդել է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։ Ներկայացուցչի խոսքով՝ պատասխանողը բաց է թողել հայցադիմումի պատասխանը ներկայացնելու՝ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը և չի ներկայացրել ժամկետը հարգելի համարելու միջնորդություն։ Փոխարենը, «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ ներկայացնելը դիտարկվել է որպես օրենքը շրջանցելու փորձ և իրավունքի չարաշահում։

Հայցվոր կողմը պնդում էր, որ առաջին ատյանի դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ է հետազոտել գործի հանգամանքները և կայացրել է հիմնավորված վճիռ։ Նրանք վկայակոչել են ՄԻԵԴ-ի պրակտիկան, որի համաձայն՝ անձանց խմբի վերաբերյալ վիրավորական արտահայտությունների դեպքում խմբի անդամները կարող են ունենալ դատական պաշտպանության իրավունք․ «…Պատասխանողը փորձել է շրջանցել հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետի բացթողումը՝ այն ներկայացնելով այլ վերտառությամբ փաստաթղթի տեսքով»։

Դատարանը գտել է, որ «Օպել» վարողները «խումբ» չեն կազմում, և որ որևէ անձի՝ որպես որոշակի խմբի անդամ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է, որ այդ «խումբը» ունենա ճանաչելիություն, հարաբերական նույնականություն և սոցիալական ընկալման մակարդակում առանձին տարբերակելիություն։ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարելու հանգամանքը, ըստ դատարանի, բավարար չէ անձանց որպես իրավական պաշտպանության ենթակա խումբ դիտարկելու համար, քանի որ նրանց չի միավորում որևէ ընդհանուր նպատակ, ինքնություն կամ համախմբվածություն։

Դատարանը նշել է, որ վիճարկվող արտահայտությունը կրում է իրավիճակային բնույթ և արտահայտում է բացասական վերաբերմունք որոշակի վարքագծի, այլ ոչ թե որոշակի խմբի ինքնության կամ արժանապատվության նկատմամբ։ Միևնույն ժամանակ, դատարանը հիմնավոր է համարել առաջին ատյանի դատարանի մոտեցումը, որ հայցադիմումի պատասխանը պետք է ներկայացվի օրենքով սահմանված ժամկետում։ Այս պահանջը շրջանցելը խաթարում է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը։

Այսպիսով, առաջին ատյանի վճիռն ամբողջությամբ բեկանվել է։

Եվգենյա Համբարձումյան