Պարո՛ն Փաշինյան, Ձեր ասած բելառուսամետ օլիգարխի ուժերը սափրագլուխներով ձեզ ծեծել են, չեն պատժվել, ինչո՞ւ․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ ռուսական կողմի քննադատությունը իրականում ուղղված է ոչ թե Հայաստանի ղեկավարին, այլ Ադրբեջանի նախագահին։

«Ես կարծում եմ՝ Ալիևին է ծաղրում, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որովհետև ԿԳԲ-ի հետ կապ ունի Ալիևի հայրը։ Իսկ Ալիևն էլ, եթե իշխանության եկել է, ուրեմն ինքն էլ է կապ ունեցել, որովհետև Ադրբեջանն այնպիսի երկիր է, որ ռուս լիբերալ շրջանակները, հիշու՞մ եք, վերջերս էդպիսի վեճ տեղի ունեցավ ասում էին, որ քո հայրը ԿԳԲ-ի մարդն է, դու էլ բերվել ես իշխանության ԿԳԲ-ի կողմից։ Գուցե, տիկին Զախարովան ուզում է ակնարկի, որ Ալիևը ԿԳԲ-ի մարդն է, հասկանո՞ւմ եք»,- նշեց Դալլաքյանը։ 

Հիշեցնենք, Զախարովան տարակուսել է, թե Փաշինյանը ինչ 3-րդ երկրի մասին է խոսել, թե ում է ակնարկել ԿԳԲ աշխատակիցների մասին խոսելիս․ «Ո՞ւմ մասին է նա խոսում։ Պարոն Ալիևի՞ մասին։ Այսինքն՝ խոսքը, ըստ երույթին, հոգևորականների մասին է, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ ԿԳԲ գործակալներ։ Իսկ այժմ այս հոգևորականները, ըստ երևույթին, չեն ենթարկվում նրա կամքին, կա՛մ դիմադրում են, կա՛մ փորձում են նրան խելքի բերել, ինչպես ինքն է ասում՝ փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը՝ երրորդ երկրների շահերի համար»։

Քաղաքագետը քննադատեց ՀՀ իշխանության գործելաոճն առանց անուններ տալու ակնարկներ անելու համար։ «Եթե դուք դա ընդամենը էլի խաղարկելու եք, որպեսզի գնաք ընտրությունների, պետք չէ Եվրոպայում այդպիսի հարցեր բարձրաձայնել։ Ձեր տան աշխատանքը արեք տանը»։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին և վարչապետի կողմից պրոբելառուսական օլիգարխների մասին հայտարարություններին՝ Դալլաքյանը նշեց, որ դա իշխանության կողմից կառուցվող նախընտրական սցենարի մի մասն է։

«Հասկանալի է, և ես Նիկոլ Փաշինյանի խաղի մեջ չեմ պատրաստվում մտնել։ Այդ օլիգարխը շատ լավ տեղավորվում է իր խաղի մեջ, թող պասերով խաղան և արդարացնեն։ Ես ինքս հրաժարվում եմ ՔՊ-ի գծած սցենարներին մասնակցելուց։ ՔՊ-ի սցենարը անընդհատ թմբկահարելն է, որ մենք ենք խաղաղությունը, մենք ենք ԹՐԻՓՓ-ը… Ես այդպես էլ չհասկացա՝ հիմա ԹՐԻՓՓ-ը կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ։ Հարցը ԱՄՆ-ն չի, երկաթուղու հարցը դուք լուծելո՞ւ եք։ Քանի այդ հարցը չի լուծվել, խնդրում եմ, էլ մի խոսեք դրա մասին»։

Դալլաքյանը շեշտեց կոնկրետ գործողությունների անհրաժեշտությունը։ «Կոնցեսիոն կառավարումից էիք խոսում, Պուտինը համաձա՞յն է։ Եթե համաձայն չի, ի՞նչ եք անում։ Ձեր արբանյակներն ասում էին, որ խլելու եք… Խլելո՞ւ եք Պուտինից երկաթգիծը։ ԱՄՆ-ն ձեզ օգնելո՞ւ է Պուտինի հետ այդ պայքարի մեջ»։

Քաղաքագետը քննադատեց նաև ընդդիմությանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը։ Նրա խոսքով, Քոչարյանի մասնակցությունը քաղաքական գործընթացներին ձեռնտու է գործող իշխանությանը։

«Մարդը գիտակցում է, որ ինքը չի կարող լինել [վարչապետ]։ Բա ինչի՞ է այդպիսի բան անում։ Որ էլի մարդիկ… որ այդ խաղը էլի խաղան։ Պարոն Քոչարյանը ոչ թե ռեյտինգավոր գործիչ է, ինքը ամենաատելին է։ Այսինքն, եթե ինքը կա, հերիք է։ Ժողովուրդը տեսնում է, ասում են՝ Քոչարյանին պիտի ծեփենք ասֆալտին, էլի մի քիչ սիրտը հովանում է»։

Դալլաքյանը թերահավատորեն վերաբերվեց նաև արևմտամետ ուժերի միավորման հեռանկարին՝ նշելով, որ այդ դաշտը ևս մասնատված է։ «Եկեք բաժանենք երկու հատվածի։ Կան իրոք մարդիկ, որ հավատում են… և կան, որոնք նետվել են դաշտ իշխանությունների կողմից, այսինքն՝ արևմտամետ, այսպես կոչված, սեգմենտը բաժանելու համար։ Այն, որ ասում են՝ մենք ընդդիմություն ենք, բայց Փաշինյանին չենք քննադատում, այդ հատվածն է»։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ Դալլաքյանն ընդգծեց. «Ես չեմ ցանկանում, որ ԱՄՆ-ն հեղինակազրկվի։ Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը եթե ունենա խնդիրներ, դա շատ վատ կլինի Հայաստանի համար»։

Նա նաև վերլուծեց Իրանի գործողությունները՝ նշելով, որ Իրանի ղեկավարությունը գործում է «կորցնելու բան չունենալու» տրամաբանությամբ։ «Իրանը մի խաղադրույք է կատարել․ Իրանն ասելով՝ ես ժողովրդին նկատի չունեմ, այլ Պահապանների կորպուսը․․․ նրանք պատրաստ են զոհաբերել տասնյակ հազարավոր իրանցիների, դա, ինձ թվում է,․ գաղտնիք չի։ Նրանք պատրաստ են ամբողջ Մերձավոր Արևելքը քաոսի, կոլապսի ենթարկել՝ ցույց տալու համար, որ անկայուն է այստեղ ամեն ինչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան