Փաշինյանը պեռաշկի-կուկուռուզով հանրային անհոգության պատկեր է ստեղծում․ ո՛չ, ուրախ ավտոբուսը Հայաստանը չէ․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքի վարկանիշը կազմում է 4%, արժանահավատ չեն և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»,- Factor TV-ի եթերում պնդեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ միաժամանակ նշելով, որ իրենց ներքին հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։

«Եկեք սկսենք այնտեղից, թե որքանով են  դրանք (IRI-ի հարցման արդյունքները) արժանահավատ։ Մենք էլ ունենք մեր սոցիոլոգիական հարցումները, և բնականաբար, մեր քաղաքական ուժը և մեր դաշինքը պարբերաբար, գրեթե ամենամսյա պարբերականությամբ, հարցումներ է կատարում»։ Նրա խոսքով՝ իրենց տվյալները ցույց են տալիս, որ դաշինքի վարկանիշը «երկնիշ թվի» է մոտենում։

Գալստյանը հարցման արդյունքները կապեց նաև արտաքին քաղաքական գործոնների հետ՝ հիշեցնելով ԱՄՆ պաշտոնյայի վերջերս կատարած այցը. «Չմոռանանք, թե ովքեր են տերերը։ Այն հանրապետականը, որի փոխնախագահը, կուսակցությունը նկատի ունեմ, վերջերս Հայաստանում էր, և շատ ակնհայտորեն և շատ բացահայտորեն իր համակրանքը հայտնեց այսօրվա գործող վարչախմբի առաջնորդի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ,  շատ հարցերի պատասխաններ նաև այդտեղ կարող եք տեսնել»։

Չնայած հարցումների արդյունքների հանդեպ թերահավատությանը` Լիլիթ Գալստյանն ընդունում է, որ ընդդիմությունը չի արդարացրել հանրային սպասումները, ինչը հանգեցրել է որոշակի հիասթափության։ «Այո՛, ցավոք սրտի, մեզ չհաջողվեց իրականացնել իշխանափոխություն և կասեցնել Հայաստանի կործանման թափանիվը։ Այդ իմաստով, որոշակիորեն մենք հանրային սպասումները չարդարացրեցինք։ Ես դա ընդունում եմ, և այդտեղ չեմ կարող ուղղակի անկեղծ չլինել՝ այդ գնահատականը չտալու համար»,- ասաց նա։

Ըստ բանախոսի՝ գործող իշխանությունները երկրում ձևավորել են անհանդուրժողականության և վախի մթնոլորտ՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար կիրառելով ուժային կառույցները։ Չնայած հարուցված բազմաթիվ քրեական գործերին՝ Լիլիթ Գալստյանը պնդեց՝ դրանց 73%-ը կարճվում է, ինչը, ըստ նրա, վկայում է այդ գործընթացների քաղաքական բնույթի մասին։

Լիլիթ Գալստյանը գալիք ընտրությունները դիտարկում է ոչ թե որպես սովորական քաղաքական գործընթաց, այլ որպես պետականության պահպանման համար վճռորոշ, էկզիստենցիալ պայքար։ Նա կոչ է անում հասարակությանը մոտենալ այս իրողությանը «Սարդարապատի գիտակցումով»։

«Ես ուզում եմ, որ առաջիկա ընտրություններին և մյուս առաջիկա նախընտրական շրջանին մեր հասարակությունը մոտենա Սարդարապատի գիտակցումով, որովհետև իսկապես, դու ուզո՞ւմ ես հայոց պետականությունը պահել, պաշտպանել, ունենալ, թե՞ ուզում ես կորցնել այդ պետականությունը, և Հայաստանը դառնա ադրբեջանական-թուրքական ենթապետություն։ Այ այս երկու ընտրությունն ունես՝ քաղաքակրթական ընտրություն, հայ մնալու, պետականություն ունենալու, թե կորցնելու քո քաղաքակրթական ընտրությունը։ Հունիսի 7-ը հենց դրա մասին է»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան