Ասեք՝ որտե՞ղ է աշխատում Ձեր հայրը․ Հասմիկ Հակոբյանը՝ Աննա Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը խորհրդարանում անդրադարձավ նախկին իշխանությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ քննադատություններին և հայտարարեց, որ այդ տարիներին Հայաստանում գործել է «կոռուպցիոն օլիգարխիկ համակարգ»։

«Այսօր բազմաթիվ գործերով քննություն է իրականացվում կոռուպցիայի մեղադրանքներով։ Կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից, էսօր էլ հայտ են ներկայացնում ձեր էդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան նաև դատարանում փլված գործեր, ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով, օրինակ, գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն և համակարգային կոռուպցիա։ Բոլորը 100 տոկոսով գիտեն, որ այո՛, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն եղել է։ Որովհետև Հայաստանում բիզնեսի առաջխաղացումը կախված էր քաղաքական կապերից»,- ասաց Հակոբյանը։

Ելույթի վերջում Հակոբյանը անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարություններին՝ կոչ անելով պարզաբանել, թե որտեղ է աշխատում իր հայրը։

«Քանի որ տիկին Աննա Գրիգորյանը ինձանից հետո է խոսելու, երբ տարբեր եթերներում ասում եք, որ Ձեր քաղաքական հայացքների համար Ձեր բարեկամներին գործից հանում են, կխնդրեմ՝ Ձեր ելույթում անդրադառնալ՝ որտե՞ղ է աշխատում ձեր հայրը»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Factor TV-ի եթերում հայտարարել էր, որ իր գործունեության պատճառով 18 տարի ծառայած սպայի կոչումով հարազատ եղբորը հեռացրել են աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում։