Տեր-Պետրոսյանի կոչը՝ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, վիրավորական է հենց ՀԱԿ-ի համար․ գոնե իր կուսակցի շուրջ միավորվելու կոչ աներ․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներքին և արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմության քննադատություններին, գույքի բռնագանձման գործընթացին և առաջիկա ընտրություններին։ Նա վստահեցրել է, որ իշխանության հիմնական ռեսուրսը Հայաստանի քաղաքացին է, և կառավարությունը շարունակում է իրականացնել նախընտրական ծրագրով ստանձնած պարտավորությունները։

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունը լուրջ չի վերաբերվում երկրի անվտանգությանը՝ վարչապետի գլխավորությամբ մարզային այցեր կատարելով, Ղազարյանը նշել է. «Ինչ ուզում է անենք, միևնույն է, մեր ընդդիմությունը, այսպես ասած, մութ անկյունում սև կատու է ման գալիս։ Մենք մեր ծրագրով մեր գործունեությունը ծավալում ենք»։

Նրա խոսքով, մարզային այցերի գործընթացը եղել է թափանցիկ և իրական։ «Ամբողջ ընթացքում նաև այսպես հեռարձակմամբ գրեթե Հայաստանում բոլորը հետևում էին, թե մենք ինչպես ենք քաղաքացիների հետ հանդիպում։ Եվ այնպես չէր, որ որևէ բան մոնտաժված էր կամ ուղղակի լավ դրական կադրեր էին ներառված։ Կային նաև բացասական արձագանքներ, ու դա շատ բնական է, և շատ լավ է, որ դա ի ցույց է դրվում ողջ հանրության առաջ», – ընդգծել է պատգամավորը։

Անդրադառնալով իշխող ուժի ներսում սկսված քարոզարշավին՝ Ղազարյանը պարզաբանել է, որ դա կուսակցական ցուցակը կազմելու երկփուլ ընթացակարգի մաս է։ Նա նշել է, որ իշխանությունը որևէ կերպ մտահոգված չէ ընդդիմադիր դաշտում հնարավոր կոնսոլիդացիայով, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի շուրջ։

«Ճիշտն ասած, իշխանությունը ոչ էլ նկատում է որևէ ընդդիմադիր ուժի։ Երկու օր շարունակ օնլայն քարոզարշավ ենք արել, որևէ մի ընդդիմադիրի մասին նույնիսկ քաղաքացիները չեն էլ հիշատակել։ Կարծես նրանք այս դաշտում ընդհանրապես գոյություն չունեն», – ասել է Ղազարյանը՝ հավելելով. «Վախենալու մասին խոսելն ավելորդ է, երբ որ դու նույնիսկ չես էլ նկատում։ Ժամանակներն անցել են, երբ փողի քսակի մեծությունը որևէ բան պետք է փոխի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ փողի շատ ունենալն ու չունենալը քաղաքական առումով որևէ դիվիդենտ չի բերում»։

Պատգամավորը հերքել է մեղադրանքները, թե թոշակների բարձրացումը նախընտրական կաշառք է։ Նրա խոսքով, դա տնտեսական աճի հետևանք է և շարունակական գործընթաց, որը սկսվել է 2018 թվականից։ «Մի շաբաթ առաջ հայտարարվեց, որ 7.2% տնտեսական աճ ունենք և բնականաբար, մի շաբաթ հետո, երևի 10 օր հետո թոշակների բարձրացման պրոցեսը կյանքի կոչվեց։ Սա այնպիսի պրոցես է, որ չես կարող կանգնեցնել, ասես՝ գիտեք ինչ կա, վեց ամիս էլ թող թոշակ չստանան մարդիկ»։

Խոսելով նախկին նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի գույքի բռնագանձման հայցի մասին՝ Ղազարյանը չի ընդունել  դիտարկումը, թե սա ընդդիմությանը պատժելու միջոց է․ «Հետաքրքիր է՝ կրթության նախարար է եղել, ինչպե՞ս է կարողացել այդքան գույք և ամեն ինչ ձեռք բերել։ Ես բացառում եմ նման պրոցեսի գնալը, որովհետև եթե օրենքի դաշտում իրենք մաքուր են, որևէ խնդիր չկա, խոչընդոտ, որպեսզի իրենք գրանցվեն որպես կուսակցություն կամ գնան ընտրությունների»։

Հարցին, թե որն է երաշխիքը, որ իշխանությունը ողբերգական սխալներ թույլ չի տա, Ղազարյանը պատասխանել է, որ իշխանության հիմնական հենարանը ՀՀ քաղաքացին է, ով իր քվեով է որոշում կառավարող ուժին․ «Մեր ռեսուրսը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մենք միասին ենք հաղթահարել այդ պրոցեսները, և մեր ժողովուրդը շատ լավ իմացել է, որից հետո ինչ ճգնաժամով ենք անցել, թե ինչ դժվարություններ ենք տեսել ու դրա պատճառահետևանքային կապը տեսել է։ Կարևորը՝ ունենք խաղաղություն, մնացած գործընթացները հստակեցված են՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացները և այլն»։

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն սովորել են ապրել խաղաղության պայմաններում և դա այլևս չեն կասկածի տակ դնում։ «Ամենակարևորը՝ որևէ մեկը նման հարց չէր բարձրացնում։ Դա արդեն խոսում էր նրա մասին, որ արդեն մենք սովորել ենք խաղաղության պայմաններում ապրել »։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան