Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելու ժամկետների ու մարզիչ դառնալու հավանականության մասին

Լուրեր

25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Բոլորը

Իտալական «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Միլանի Բոկոնիի համալսարանում։ Ուսանողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը պատմել է, որ դեռ մտադիր չէ ավարտել կարիերան և այս պահին իրեն չի տեսնում մարզիչի կարգավիճակում։

«Ես դեռ մտածում եմ խաղալու, այլ ոչ թե կարիերաս ավարտելու մասին։ Ես 37 տարեկան եմ։ Այդ տարիքում պետք է ավելի լավ կառավարես մարմինդ։ Այլևս 20 կամ 22 տարեկան չեմ, բայց փորձում եմ տալ առավելագույնը՝ որքան հնարավոր է երկար խաղալու և հետագայում չզղջալու համար։

Իսկ թե ինչ եմ անելու ապագայում, փորձում եմ ապրել այսօրվա օրով, հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ։ Փորձում եմ հաճույքով գնալ մարզումների ու մասնակցել հանդիպումների։ Ուզում եմ առավելագույնս օգտվել ամեն պահից։ Ֆուտբոլից հետո դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու։ Գուցե մեկ տարի փորձեմ ոչինչ չանել ու հանգստանալ, հետո կմտածեմ, թե ինչ անել․ դա կախված է նաև այն առաջարկներից, որոնք կստանամ։

Առայժմ ինձ որպես մարզիչ չեմ տեսնում, բայց երբեք մի ասա երբեք»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Calciomercato.com-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Ինտերից», որի կազմում խաղում է 2022 թվականից և դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։