Ինչո՞ւ բոլորը, Վանոն՝ ոչ․ Սիրադեղյանի ծննդյան օրը կրկին բարձրաձայնվում է նրան Հայաստան վերադարձնելու անհրաժեշտության մասին

Լուրեր

16.01.2026 | 23:30
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը
16.01.2026 | 23:14
Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ
16.01.2026 | 23:08
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

Այսօր գրող, հրապարակախոս, ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀՇ նախկին նախագահ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, և ինչպես ամեն տարի նոյեմբերին 13-ին, համացանցում այսօր ևս բարձրաձայնվում է 2000-ի ապրիլի 2-ից միջազգային հետախուզման ու տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանի վերադարձի հարցը՝ անձնական, հուզիչ գրառումներից մինչև իշխանություններին ուղղված կոչեր։

Ապրիլյան հեղափոխությունից հետո անցած 7 ամիսներին երկրում ծավալված համատարած լյուստրացիայից, «Սասնա ծռերի» ազատ արձակումից, հայտարարված համաներումից, ինչպես նաև երկրում արդարադատության վիճակի մասին Փաշինյանի բարձրաձայնումներից հետո Սիրադեղյանի խնդրին իրավական լուծում տալու կոչերն այս տարի հնչում են ավելի ու ավելի համառ, իսկ վերջերս նաև՝ ԱԺ ամբիոնից , երբ նրա ընկեր ու նախկին կուսակից Արարատ Զուրաբյանն այս մասին ուղղակի հարցադրում արեց դահլիճում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Factor.am-ը նման սպասելիքների մասին խոսել է Վանո Սիրադեղյանի կնոջ՝«Խնկո Ապոր» գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանի, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի, փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։

Վասակ Դարբինյան

Հրանտ Մաթևոսյանից դիպուկ հնարավոր չէ ասել. «Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ: Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»: 2000 թվականից Վանոն Հայաստանում չէ մի ամբողջ սերնդի կյանք թունավորած մեծագույն տխմարի ջանքով և սրա ուղեկից վերջին տխմարների՝ Վանոյի հակառակորդների կամ համախոհ ձևացողների լուռ հավանությամբ: Հայաստանում այս գարնանը տեղի ունեցած թավշե հեղափոխությունը պիտի որ սրբագրեր նրա հանդեպ իշխանության վերաբերմունքը, բայց նոր իշխանությունը, կարծես, դեռ չի գիտակցում իր իշխանություն լինելը, չի ընկալում դիրքորոշում ունենալու և այն արտահայտելու իր առաջնահերթությունը: Վանոյի վերադարձը, այո, օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին: Բայց անմտություն են նրան «վերադարձնելու», «Հայաստան բերելու» մասին բոլոր խոսակցությունները: Որևէ մեկի կամքով չէ, որ Վանոն պիտի վերադառնա կամ ոչ: Հայաստան վերադառնալը բացառապես պիտի լինի իր որոշելիքը: Առավելագույնն այս ուղերձն է ակնկալվում նոր իշխանությունից:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախ, ինձ համար անհասկանալի է, որ Վանո Սիրադեղյանի հարցն այսքան անորոշ է մնում։ Բացի այն, որ մինչև հիմա չի վերադարձել, այս թեման պաշտոնապես չի էլ բացատրվում, թե ի՞նչն է խնդիրը, որ էդ մարդը՝ Վանոն, հիմա չի կարող գալ Հայաստան։ Եվ կարծում եմ, որ եթե վերցնենք մարդկայնորեն, և մանավանդ, եթե հաշվի առնենք այս ընթացքում բոլոր համաներումները, ներումների շնորհումները, մի մասը՝ խնդրահարույց, Վանոյի հարցը լրիվ մնում է անհասկանալի․ ինչու՞ բոլորը ստացան այդ հնարավորությունը, Վանո Սիրադեղյանը՝ ոչ։ Նաև՝ հաշվի առնելով իր տարիքը՝ 72 տարեկան, իր հակասականության հետ՝ իր դերը մեր երկրի նորագույն պատմության մեջ, ինչո՞ւ ինքը պետք է արդեն վերադարաձած չլիներ, չեմ հասկանում։ Եվ եթե վերադարձած էլ չի, ինչո՞ւ այդ խնդիրը դրված չէ, քննարկված չէ, բացատրված չէ։

Արարատ Զուրաբյանին Նիկոլի տված պատասխանը, ես, ճիշտն ասած, լավ չհասկացա։ Այսինքն՝ ինչ-որ իրավական խնդիրներ կան, բայց գոնե դրանք պետք է բացատրվեն։ Հիմա հասկանալի է՝ եղել է քրեական գործ և այլն, բայց մենք տեսնում ենք, որ մյուսների դեպքում էդ հարցերը լուծվում են, մենակ Վանոյի հարցը չի լուծվում»։

Հրանտ Տեր-Աբրահամյանը, ի դեպ, ընդգծեց, որ Վանո Սիրադեղյանի վերջին հարցազրույցը ու տարագրության մեջ նրա օրագրից մի հատված տպագրվել է հենց Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակում»։

Factor.am-ը շատ կարճ զրուցեց նաև Սիրադեղյանի կնոջ հետ։ Հարցին, թե արդյոք Վանո Սիրադեղյանն ինքը ցանկանում է վերադառնալ Հայաստան, ինչպես նաև հարազատները, Ռուզան Տոնոյանն ասաց․ «Իր մասով չեմ կարող ասել, ի՛ր փոխարեն, հարցի մյուս մասով՝ տարօրինակ հարց եք տալիս, բնականաբա՛ր»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գործուն քայլեր է արել, դիմե՞լ է արդյոք Հայաստանի նոր իշխանություններին՝ Սիրադեղյանի գործին իրավական լուծում տալու հարցով, ապա Ռուզան Տոնոյանն ասաց․ «Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին »։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 1999-ի փետրվարի 19-ին և նրան մեղադրանք է առաջադրվել 9 դրվագից․ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդված, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ , 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 17-15-99 հոդվածի 8-րդ , 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ , 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ, 185 հոդվածի 3-րդ կետեր, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասեր։

Նշված հոդվածներն են՝ բանդիտիզմ, պատվիրված սպանություններ, հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում, ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում և այլն։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ Վանո Սիրադեղյանը վաղուց և հանգիստ արդեն կարող էր Հայաստան գալ, քանի որ նրա նկատմամբ վաղուցվանից կարող էր կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը՝ հաշվի առնելով այն 18-19 տարին, որ ինքը թաքնվում է քննությունից:

Նշենք, որ թեև վաղեմության ժամկետը հաշվվում է հանցագործությունը կատարելու պահից, իսկ հետախուզում հայտարարվելուց այն կասեցվում է, (հետախուզումը՝ 2000-ի ապրիլից), սակայն այս դեպքում էլ նախատեսված է ժամկետ, որը լրանալուց հետո անձը, միևնույն է, ազատվում է պատասխանատվությունից։

Ըստ գործող օրենսգրքի՝ հետախուզման մեջ, քննությունից թաքնվող անձանց համար այս ժամկետը 20 տարի է, բայց նախկինում եղել է 15 տարի։ Այսինքն, ըստ փաստաբանի, այդ ժամկետը պետք է հաշվվի ոչ թե 20, այլ 15 տարի, քանի որ ծանրացնող դրույթներըը հետադարձ ուժ չեն կարող ունենալ:

Անի Սահակյան