Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար պետականության ամրապնդմանն ուղղված հերթական քայլը պետք է դառնան, որտեղ հաղթանակը պետք է տանի պետությունը, ոչ թե անձնական շահ հետապնդող ուժերը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իր տեսակետը ներկայացնելով նախընտրական գործընթացների և քաղաքական դաշտի դերակատարների վերաբերյալ։

Ըստ պատգամավորի, ընտրությունների գլխավոր արժեքը պետականության գաղափարի շուրջ համախմբվելն է՝ բացառելով նրանց հաղթանակը, ովքեր պետությունը չեն արժևորում։

«Արժեքը, գիտե՞ք, որն է, որ մենք ևս մի քայլ անենք դեպի պետականության ամրապնդում։ Դա ո՞րը պետք է լինի, դա լինելու է առողջ ընտրությունը։ Այսինքն, ես վստահ եմ կամ ես ուզում եմ, որ հաղթի ընտրություններում Հայաստան պետությունը, չհաղթի խոպանչին, չհաղթի այս պահին փող բռնողը, չհաղթի «եղունգ ունես՝ գլուխդ քորի»-ն։ Հաղթի պետությունը, և ես վստահ եմ, որ այս անգամ պետությունը կհաղթի», – նշեց Նազարյանը։

Նազարյանը զուգահեռ անցկացրեց 2026 թվականի ընտրությունների և 1995-ի հետպատերազմյան առաջին ընտրությունների միջև՝ նշելով, որ այն ժամանակ Հայաստանը բաց թողեց պատմական հնարավորությունը։

«Եկել էր պահը, երբ որ մենք հրաշալի հնարավորություն ունեինք Հայաստանը տանել ճիշտ ճանապարհով։ Բայց հաղթեց «եղունգ ունես՝ գլուխդ քորի»-ն, հաղթեց խոպանչին, հաղթեց փող բռնող տղան, հաղթեց Հայաստանը արժեք չհամարողը։ Կասեք՝ ինչպե՞ս։ Այնպես, որ այն մարդիկ, ովքեր ակտիվորեն մասնակցում էին փողոցային պայքարին, ովքեր սովետական տանկերի տակ էին պառկում, ովքեր գաղափար էին դրել, հանկարծ 95 թվականի ընտրությունների նախօրեին հայտնվեցին հետնաբեմերում։ Իրենց փոխարեն եկան փողկապավոր, նկուղներում կամ մոսկվաներում թաքնված տղաները», – ընդգծեց նա։

Պատգամավորի կարծիքով, իշխանության կողմից առաջ քաշված «խաղաղության և պատերազմի ուժերի» միջև ընտրության թեզը հիմնավոր է, քանի որ ընդդիմության դիրքորոշումը, ըստ էության, շարունակում է հակամարտության տրամաբանությունը։

«Նիկոլ Փաշինյանը ասաց այն, ինչ որ փաստ է, ասաց՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի մաս։ Բոլորը նրան, ընդդիմադիր հատվածը, ասացին՝ դավաճան ես, դու Արցախը հանձնեցիր։ Հանրությունը ընկալում է, չէ՞, որ այս մարդիկ եթե լինեին Նիկոլ Փաշինյանի փոխարեն, իրենք ասելու էին՝ չէ՛ ու չէ՛, Արցախը մերն է, և այս կոնֆլիկտը առնվազն շարունակվելու էր»։

Գեղամ Նազարյանը խիստ քննադատեց այն գործարարներին, ովքեր փորձում են մուտք գործել քաղաքականություն՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները։ Նա նրանց մոտիվները կասկածի տակ դրեց՝ դրանք համարելով բիզնես շահերի պաշտպանություն, ոչ թե պետական մտահոգություն։

«Իրենց այս պատերազմը դաս չեղավ։ Նորից ուզում են ապրել այն կյանքով, որով ապրել են։ Իրենց հետաքրքիր չի, թե այդ փող բռնելու արդյունքում ո՞վ է գալու իշխանության ու Հայաստան պետության հետ ի՞նչ է եղել», – նշեց նա։

Նազարյանը նաև կոչ արեց իշխանություններին՝ կանխել ընտրակաշառքի դեպքերը։ «Ես իշխանություններից պահանջում եմ, կոչ եմ անում՝ բռնել փող բռնող տղերքի ձեռքը, այսպես ասած՝ տասովշիկների, որոնք արդեն սկսել են ակտիվ աշխատել»։

Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի հնարավոր քաղաքական դերակատարության մասին՝ Նազարյանը հեգնեց այն տրամաբանությունը, թե բարեգործությունը կարող է քաղաքականություն մտնելու տոմս լինել։ «Ասում են՝ եթե մենք հիվանդանոց ենք սարքել, ուրեմն մենք պիտի գանք ձեզ ղեկավարենք։ Չի լինում նման բան», – ասաց նա՝ հավելելով. «Ես Սամվել Կարապետյանին կոչ եմ անում վերադառնալ այն իր Սամվել Կարապետյանի վիճակին, երբ որ ինքը բացատրում էր, թե ինքը ինչու քաղաքականությամբ չի զբաղվում»։

Ըստ պատգամավորի, քաղաքացին պետք է իր ընտրությունը կատարի՝ ուսումնասիրելով քաղաքական գործիչների անցած ուղին։

«Շատ հեշտ տարբերակ կա։ Ո՞ւր էր այդ մարդը այսինչ ժամանակ, ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում։ Շատ հեշտ է ձևը։ Ուղղակի պետք է մի քիչ այդ գործիքներից կարողանալ օգտվել՝ արխիվային նյութերից, Google-ից, YouTube-ից», – եզրափակեց Գեղամ Նազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան