Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ հանձնաժողովում  օրենսդրական նախաձեռնության քննարկումը, որը վերաբերում է պատմամշակութային հուշարձանների սեփականության փոփոխության կարգավորմանը,  այսօր վերածվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճի։

Նախաձեռնության հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ գործող կարգավորումներով հուշարձանի սեփականատիրոջ փոփոխության դեպքում լիազոր մարմինը պետք է տեղեկացվի, սակայն այդ պահանջը միշտ չէ, որ պահպանվում է։

«Կարգավորման նպատակը եղել է, որ նախարարությունն իմանա՝ ով է սեփականատերը և կարողանա իր հետ աշխատել արտաքին տեսքի և պահպանության հարցերում։ Բայց այսօր չկա հստակ մեխանիզմ՝ թույլատրելու կամ մերժելու»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորումը չի տարածվում բոլոր հուշարձանների վրա։

«Մենք չենք առաջարկել, որ կարգավորումը տարածվի բոլոր 24 հազար հուշարձանների վրա, որովհետև դա չափազանց մեծ բյուրոկրատիա կստեղծի։ Մենք պետք է փուլային գնանք՝ սկսելով առավել հին և կարևոր շենքերից»,- նշեց իշխանական պատգամավորը։

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ տարբեր հոգևորականների խմբերից ստացել է առաջարկներ՝ խստացնելու սեփականության տնօրինման իրավունքի հետ կապված կարգավորումները։

«Երկու տարբեր խմբերի հոգևորականներից ստացել եմ համանման առաջարկներ։ Սա լավ առիթ է, որ հուշարձանների հարցում ձևավորվի համերաշխության օրակարգ»,- հայտարարեց Ղազարյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը քննադատեց նախաձեռնության մշակման ընթացքը՝ նշելով, որ նախագիծը նախապես պետք է քննարկվեր Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

«Ինչո՞ւ նախապես չեք խորհրդակցել եկեղեցու հետ։ Միգուցե շատ ավելի խորքային լուծումներ կառաջարկվեին»,- նախագծի համահեղինակին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ի պատասխան Թագուհի Ղազարյանը նշեց, որ թեև նախորդիվ եղել են քննարկումներ Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ, այժմ գործնականում անհնար է երկխոսություն վարել։

«Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար հիմա խոսել իրենց հետ։  Դուք փորձեիք խոսել, ասեիք՝ կներեք, որ ասում եք անգերեզման մնամ՝ ի՞նչ նկատի ունեք, սրբազան կամ որ ասում եք՝ յոթ սերունդ անիծյալ լինեմ, ի՞նչ նկատի ունեք…»,- ասաց Ղազարյանը։

Իշխանական պատգամավորը նաև հավելեց, որ ավելի խիստ կարգավորումներ առաջարկելու դեպքում Կառավարությունը բացասական եզրակացություն կտար։

Քննարկմանը միջամտեց նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը, որը հիշեցրեց, որ պատգամավորական նախաձեռնությունների դեպքում օրենքով պարտադիր չէ նախնական հանրային քննարկում անցկացնելը։ Նրա խոսքով՝ նման պարտավորությունը վերաբերում է միայն կառավարության նախագծերին։

Մանրամասները՝ տեսանյութում։