Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Փետրվարի 22-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն, որոնց մեծ մասը՝ Shahed տեսակի, ինչպես նաև շուրջ 50 տարբեր տիպի հրթիռ։ Դրանց զգալի մասը եղել է բալիստիկ։ Այդ մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել Կիևին և շրջանին, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Օդեսայի, Պոլտավայի և Սումիի մարզերին։

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզի արևմուտքում՝ Ֆաստովի շրջանում, հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Հարվածների հիմնական թիրախը եղել է էներգետիկ ենթակառուցվածքը․ վնասներ են հասցվել նաև բնակելի տներին, կան երկաթուղու վնասումներ։

«Միայն այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 1300 հարվածային դրոն, ավելի քան 1400 կառավարվող ավիառումբ և 96 տարբեր տիպի հրթիռ, այդ թվում՝ տասնյակ բալիստիկ»,-նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվան շարունակում է ավելի շատ ներդնել Ուկրաինայի դեմ հարվածներում, քան դիվանագիտության մեջ։