Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին

Լուրեր

25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
Բոլորը

Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել և վիրավորվել են Աֆղանստանի վրա գիշերային ավիահարվածների հետևանքով, որոնք իրականացրել է Պակիստանի բանակը, հայտարարում են աֆղանական իշխանությունները։

Աֆղան թալիբների պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հարձակումների են ենթարկվել Նանգարհար և Պակտիկա նահանգների քաղաքացիական շրջանները։ Գերատեսչությունը հարձակումը անվանել է «Աֆղանստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։

Նանգարհար նահանգի իշխանությունների ներկայացուցիչները BBC-ին հայտնել են, որ հարվածներից մեկը հասցվել է Շահաբուդդին անունով անձի տան վրա, ինչի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի մոտ 20 անդամներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Իսլամաբադը հայտարարել է, որ հարձակումները ուղղված էին պակիստանա-աֆղանական սահմանի մոտակայքում գտնվող յոթ ենթադրյալ զինյալների ճամբարների և ապաստարանների դեմ։

Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X (նախկին Twitter)-ում, նշվում է, որ հարվածների թիրախում եղել են արգելված կազմակերպությունների՝ Tehrik-i-Taliban Pakistan-ի և Islamic State-Khorasan Province-ի անդամները, ինչպես նաև դրանց ճյուղավորումները։

Նախարարությունը այդ հարվածները անվանել է «պատժիչ պատասխան» Պակիստանում վերջերս տեղի ունեցած մահապարտների ահաբեկչություններին, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, իրականացվել էին խմբավորումների կողմից, որոնք ապաստան էին գտել Քաբուլում։