Ուզում եք փակել Հակոբ Մովսեսի բերանը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

«Երկու օր է՝ մենք էս հարցը քննարկում ենք, և ինձ մոտ տպավորություն է, որ մենք ոչ թե Հայաստանի խորհրդարանում ենք, այլ Շվեդիայի, Նորվեգիայի, Բենիլյուքսի պետությունների, Շվեյցարիայի»,- այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Արման Եղոյանը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Մովսես) լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

«Այսինքն՝ մեր պետականությունը, մեր ինստիտուտներն արդեն էդ աստիճանի զարգացել են, որ կարա ընդդիմության բերած բողոքը անկախ մարմինը քննի, տա անկախ եզրակացություն, դա կհասնի Ազգային ժողով, մեկ այլ անկախ մարմնի, անդամ գա էստեղ (երկուսն էլ մեր կողմից ընտրված), բացատրություն տա, հիմնավորի, փորձի իրեն պաշտպանել մեկ այլ անկախ մարմնի տված, էսպես ասած, իր համար ոչ բարենպաստ եզրակացությունից»,- ասաց Եղոյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

«Ի՞նչ եք կարծում՝ Հակոբ Մովսեսին լսողները լսում են, ասում են՝ էս ՀՌՀ էն անդա՞մն ա, հլը տես ինչեր ա ասում Դաշնակցության մասին, թե՞ ասում են՝ Հակոբ Մովսեսը տեսեք ինչեր ասեց։ Դուք, հարգելի գործընկերներ, դուք օգտագործում եք իր պաշտոնը որպես թոկ։ Օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ։ Դուք ուզում եք փակեք իր բերանը՝ օգտագործելով օրենքի տառը․ էստեղ ա դա տեղի ունենում բովանդակային առումով։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Դրանք տարբեր բաներ են»,- ասաց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։