Australian Open․ Ալկարասն ու Ջոկովիչը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը և չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կիսաեզրափակիչի երկու մրցախաղերում էլ հաղթողը որոշվեց 5 սեթում։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Կառլոս Ալկարասը, որը 6:4, 7:6, 6:7, 6:7, 7:5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 5 ժամ 27 րոպե: 22-ամյա Ալկարասը կարիերայում առաջին անգամ կխաղա Australian Open-ի եզրափակիչում։

Երկրորդ կիսաեզրափակիչում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն ուժեղ գտնվեց Australian Open-ի գործող չեմպիոն, իտալացի Յանիկ Սիներից։ 4 ժամ 12 րոպե տևողությամբ մրցախաղում 38-ամյա սերբ թենիսիստն առավելության հասավ 3։6, 6։3, 4։6, 6։4, 6։4 հաշվով։ Ջոկովիչն ընդհատեց աշխարհի երկրորդ ռակետ Սիների 19-խաղյա հաղթական շարքն Ավստրալիայի բաց առաջնությունում։

Australian Open-ի եզրափակիչը կկայանա փետրվարի 1-ին։ Մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։