Ջրային պարեկները բացահայտել են սիգի քողարկված տեղափոխման դեպքեր

Լուրեր

29.10.2026 | 11:16
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ջրային պարեկները բացահայտել են սիգի քողարկված տեղափոխման դեպքեր։ Ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։

«Հունվարի 22-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ- 21213» մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին նրանք կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր «Օպել» մակնիշի մեքենա:

Ստուգմամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ: Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում:

Այս դեպքից մոտ մեկուկես ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին, երթևեկության հանդիպակաց գոտիում, նկատել են կայանված «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային՝ մեքենաները հեռացել են՝ թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր:

Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։
Հունվարի 25-ի գիշերը Հրազդան քաղաքում, Հին շուկայի տարածքում, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Գեղարունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ՝ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ՝ անծանոթ անձից։

Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։

Մեկնել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ։ Հայտնաբերել է ձկներով երեք արկղ։ 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։