Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդը հուսով է, որ Վենսը Բաքվում կբարձրացնի մարդու իրավունքների, քաղբանտարկյալների հարցը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի  ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլին արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի՝ փետրվարին Ադրբեջան այցի մասին լուրերին։ Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ նա Վենսի այցը որակել է որպես «շատ կարևոր իրադարձություն»։

«Անկասկած, այս այցը, մի կողմից, կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից՝ կարագացնի TRIPP երթուղու իրականացումը։ Միաժամանակ, սպասվում է, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կբարձրանան ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը ես գնահատում եմ։ Մեր կուսակցական ծրագիրը նաև նախատեսում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները լինեն ոչ միայն ռազմավարական գործընկերներ, այլև դաշնակիցներ»,- նշել է  նա։

Սակայն Քերիմլին ափսոսանք է հայտնել, որ Վենսի այցը համընկել է Ադրբեջանում «բռնաճնշումների գագաթնակետի» շրջանի հետ։

«Մինչև 340 հասարակական և քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել են իրենց քաղաքական դիրքորոշումների համար, և ռեժիմը փորձում է ոչնչացնել երկրում ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը և ընդդիմությունը։ Հետևաբար, նման  այցի ընթացքում ես շատ հույս ունեմ, որ Վենսը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ներկայիս վիճակը, ժողովրդավարական ինստիտուտների վիճակը և ընդհանուր առմամբ երկրում ժողովրդավարական բացության հարցերը»,- հավելել է նա։

Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյմս Վենսը փետրվարին պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան և Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի