Շքեղ մեքենաները պատժամիջոցների շրջանցմամբ շարունակում են ներմուծվել ՌԴ, այդ թվում՝ Հայաստանի ընկերությունների միջոցով

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Չնայած Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստան շքեղ մեքենաների և լյուքս դասի այլ ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցներին՝ երկիր շարունակում են ներմուծվել պրեմիում դասի  մեքենաներ, գրում է Current time-ը։

TriTrace Investigations-ի հետաքննության համաձայն՝ 2022 թվականի մարտից ի վեր Ռուսաստան է ներմուծվել առնվազն 214 Bentley, Ferrari, Lamborghini, Maserati և Rolls-Royce մեքենա՝ 5,9 միլիարդ ռուբլի (ավելի քան 75 միլիոն դոլար) արժողությամբ՝ խախտելով պատժամիջոցները: Նշվում է, որ պատժամիջոցներից խուսափելու համար օգտագործվում են Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և այլ երկրների ընկերություններ:

TriTrace թիմը գլխավորում է «Transparency International – Russia»-ի նախկին տնօրեն Իլյա Շումանովը: Բյուրոյի վերլուծությունը հիմնված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմանով ապրանքների տեղաշարժի վերաբերյալ տվյալների վրա, որը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը։

TriTrace-ի հետաքննիչներն ընդգծում են, որ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստան են ներմուծվել բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, որոնք պատվիրվել են պետությանը մոտ կանգնած անձանց կողմից՝ օլիգարխների և արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող պետական ​​կապալառուների, պաշտպանական արդյունաբերության ղեկավարների և բռնակցված Ղրիմի ներկայացուցիչների կողմից։

Պատերազմի սկզբից ի վեր բոլոր մատակարարումների ավելի քան 80%-ը ստացվել է «Ավտոդոմի» ՍՊԸ-ի կողմից, որը Ռուսաստանում պրեմիում դասի մեքենաների խոշորագույն ներմուծողն է: Ընկերությունը պատկանում է Անդրեյ Օլխովսկուն, որը 2025 թվականի փետրվարից գտնվում է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ:

2024 թվականի Bentley Bentayga-ն, որի արժեքը 27,25 միլիոն ռուբլի է, հավանաբար, ներմուծվել է «Ռուսական ուղղաթիռներ» ընկերության փոխտնօրենի ընտանիքի համար: Արտահոսած տվյալների համաձայն՝ այս Bentley-ի ապահովագրությունը արված է «Վադիմ Լիգայ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի որդու վրա: Մեքենան Ռուսաստան է մատակարարվել Թուրքիայից և Բելառուսից միջնորդների միջոցով և գրանցվել է «Կազանի մեկնարկային գործարան» ԲԲԸ-ում: Այս ձեռնարկությունը ներառված է Արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտպանական ձեռնարկությունների փակ գրանցամատյանում և զբաղվում է Ալաբուգայի տնտեսական գոտում «Շահեդ» տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ:

Մեկ այլ Bentley՝ 2023 թվականի Flying Spur Azure Hybrid-ը, որի արժեքը 19,9 միլիոն ռուբլի է, ներմուծվել է Ռուսաստան Բելառուսի միջոցով: Դրա ստացողը Integral LLC-ն էր, որը 100% պատկանում է Ղրիմի Գերագույն խորհրդի նախկին անդամ Ալեքսեյ Շացկիխին և կապված է «Крым Наш Парк» զբոսաշրջային նախագծի հետ: Այն ֆինանսավորվել է պատժամիջոցների տակ գտնվող РНКБ-ի կողմից:

Մեկ այլ մեքենա՝ 37 միլիոն ռուբլով արժողությամբ Lamborghini Urus-ը, գնվել է 385,000 եվրոյով Ղազախստանում գտնվող մի ընկերության միջոցով և գրանցվել է Եվգենի Զուբիցկու կնոջ անունով, որը ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող օլիգարխ է:

Հետաքննողների տվյալներով՝ շքեղ մեքենաները Ռուսաստան են ներմուծվել հիմնականում Բելառուսի (64 մեքենա), Թուրքիայի (45), Ղազախստանի (41), Իտալիայի (14) և Հայաստանի (10) միջոցով։ Մեքենաների կեսից ավելին (206-ից 116-ը) ներմուծվել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի