Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, որում, մասնավորապես, նշել է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ազատությունն ու մշակույթն այն երևույթներն են, որոնք անհնար է չափել և որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար: Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է նաև մշակույթի հանդեպ, քանզի մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում: Միևնույն ժամանակ, ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելը նույնչափ անընդունելի ու անթույլատրելի է, որչափ այն որպես զենք ու բռնության գործիք օգտագործելը:

Ավելի քան քառորդ դար ձեր՝ լրագրողներիդ ստեղծագործական միտքն ու խոսքն այլևս ազատ են պարտադրանքից: Միակ պարտադրող ուժը ճշմարտությունն է, որն անհրաժեշտ է ոչ միայն լրատվական հասարակության մեջ: Իսկ ճշմարտությունը լիարժեք կարողանում է դրսևորվել այն միջավայրում, որտեղ հնարավոր է մտածել ու գործել անկաշկանդ և ազատ, որտեղ կան արժանապատվության սթափ զգացում և իրավիճակի անաչառ գնահատում: Այդպիսի մթնոլորտում է ծնվում այն լրատվությունը, որն աջակցում ու ծառայում է առողջ քաղաքացիական հասարակություն և քաղաքական դաշտ, ուժեղ պետություն և բարեկեցիկ հասարակություն ունենալուն, այն լրատվությունը, որին սպասում և հավատում է քաղաքացին:

Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ՝ պետությանը, հասարակությանն ու քաղաքացիներիս, որպեսզի մեզ դարձնի ավելի լավը, որպեսզի մեզ սովորեցնի երկխոսել, համերաշխ լինել, ընդհանուր լեզու գտնել և գիտակցել թե՛ միմյանց արժեքը, թե՛ պետականության կարևորությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, առողջություն և խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»: