Պաշտոնյաների աշխատավարձը չի՞ բարձրացել․ թվերն ընդդեմ նախարարի. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդարացրել է պաշտոնյաների պարգևավճարները՝ պնդելով, թե վերջին տարիներին նրանց աշխատավարձերը չեն փոփոխվել։

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը, մեծ հաշվով, վերջին 5-6 տարիներին չի փոխվել», – նշել է նախարարը։

Սակայն փաստերը հակառակն են ապացուցում։

Պաշտոնական աշխատավարձերի բարձրացումը

Իրականում պետական պաշտոնյաների աշխատավարձերը ենթարկվում են բարդ հաշվարկի, որտեղ բազային դրույքաչափը բազմապատկվում է համապատասխան գործակցով։

Մինչև 2023 թվականը բազային աշխատավարձը 66,140 դրամ էր, սակայն 2023 թվականի բյուջեով այն բարձրացվեց՝ սահմանվելով 83,200 դրամ։ Արդյունքում, օրինակ, նախարարի ամսական վարձատրությունը 793,680 դրամից դարձավ 998,400 դրամ։ Սա պաշտոնական 25% աճ է հենց Վահե Հովհաննիսյանի նշած 5-6 տարվա ժամանակահատվածում։

Բացի պաշտոնական աճից՝ դեռևս 2019-ին Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրահանգով Կառավարության անդամների վարձատրությունը բարձրացվել էր 1,5-2 անգամ։ Հովհաննիսյանի հայտարարագրերը փաստում են, որ նրա փաստացի ստացած եկամուտները նույնպես շուրջ 1,5 անգամ գերազանցում են օրենքով սահմանված չափը։

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը և գործընկերներն այս տարվանից ներդրված առողջապահական ապահովագրությունը որակում են որպես թոշակառուների համար եկամտի աճ։ Պետական պաշտոնյաները ևս օգտվելու են այս համակարգից։ Եվ եթե Վահե Հովհաննիսյանը սա չի համարում պաշտոնյաների աշխատավարձի փոփոխութուն, ապա այդ հարցում հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանը, ի դեպ, ԱԺ-ում հայտարարել է, թե պարգևավճարների 3 միլիարդ դրամը «թալանից վերադարձվածի 0.0001%-ն է»։ Հետադարձ հաշվարկը ցույց է տալիս աստղաբաշխական թիվ՝ 3 կվադրիլիոն դրամ (8 տրիլիոն դոլար), ինչն ակնհայտ չափազանցություն է։

Ամփոփելով՝ պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5-6 տարում օրենքով բարձրացվել են առնվազն 25%-ով՝ չհաշված օրենքի շրջանցումով հավելավճարներն ու պարգևատրումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան