Հայաստանը կստորագրի Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

Լուրեր

14.02.2026 | 17:25
Բաքվում պատրա՞ստ են հայկական ապրանքներ գնել. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:01
Հայ և ադրբեջանցի փորձագետների համատեղ ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 16:57
Իջևան և Դիլիջան համայնքին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. 2025-ի ամփոփումը
14.02.2026 | 16:40
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.02.2026 | 16:07
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 15:55
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
14.02.2026 | 15:36
Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
14.02.2026 | 15:22
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
14.02.2026 | 15:01
Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում
14.02.2026 | 14:48
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը
14.02.2026 | 14:32
ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները
14.02.2026 | 14:10
ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել Վենեսուելա
14.02.2026 | 13:49
Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
14.02.2026 | 13:33
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
14.02.2026 | 13:20
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Բոլորը

Կառավարությունը վաղը հավանություն կտա «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը:

Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ «Խաղաղության խորհրդի» որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:

«Խաղաղության խորհրդի» կանոնադրության նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը երեք տարի՝ անդամակցության պահից սկսած։ Սահմանափակումը չի վերաբերում այն երկրներին, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդի դրամական ֆոնդին կվճարեն առնվազն 1 միլիարդ դոլար։

Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն խորհրդի մանդատի իրականացմանը՝ Գազայի վերականգնմանը։

Նարեկ Կիրակոսյան