Փաշինյանն ընդունել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու հրավերը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառմամբ տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ հրավերն ընդունել է։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է առնվազն մեկ միլիարդ դոլարի ներդրում այն երկրներից, որոնք ցանկանում են ստանալ մշտական տեղ նոր միջազգային մարմնում, որը կոչվելու է «Խաղաղության խորհուրդ» (Board of Peace)։

Խաղաղության խորհրդի ստեղծումը քննարկվում է Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր։

Խաղաղության խորհրդի կանոնադրության նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը երեք տարի՝ անդամակցության պահից։ Սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն երկրներին, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդի դրամական ֆոնդում կվճարեն ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հաստատել է, որ թեև Խաղաղության խորհրդին կարելի է միանալ անվճար, մեկ միլիարդ դոլարի ներդրումը երաշխավորում է մշտական անդամակցություն։

Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն խորհրդի մանդատի իրականացմանը՝ Գազայի վերականգնմանը։