Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանին չհարվածելու որոշումը ինքն է կայացրել։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։

«Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես ինքս ինձ եմ համոզել։ Նրանք (Իրանի իշխանությունները-խմբ․) երեկ ավելի քան 800 կախաղան էին նախատեսել։ Նրանք ոչ մեկին  մահապատժի չեն ենթարկել։ Նրանք չեղարկել են մահապատիժները։ Դա մեծ ազդեցություն է ունեցել», – ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության թիմին ասել է, որ ցանկանում է Իրանին «արագ և վճռական» հարված հասցնել, սակայն նրա խորհրդականները չեն կարողացել երաշխավորել, որ իրանական ռեժիմն արագ կտապալվի ԱՄՆ ռազմական հարվածից հետո:

Հաղորդել էինք նաև, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը գլխավորել են Իրանի վրա հարձակումից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ պահելու ջանքերը՝ վախենալով «տարածաշրջանում լուրջ հարվածներից»։

The Wall Street Journal (WSJ)-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել է, որ Թրամփը վերջնական որոշում չի կայացրել Թեհրանի դեմ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, բայց խնդրել է ռազմական ուժեր տեղակայել, եթե նա հրաման տա լայնածավալ հարված հասցնել։

Fox News-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի հետ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելքում տեղակայվում է առնվազն մեկ ամերիկյան ավիակիր։ Ավելին, ամերիկյան ռազմական ուժերը տարածաշրջան կժամանեն առաջիկա օրերին և շաբաթներին՝ օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով։ NewsNation-ը նաև հաղորդել է, որ Պենտագոնը տեղակայում է USS Abraham Lincoln-ի գլխավորած հարվածային խումբ։

Սպիտակ տունը նշել է, որ ռազմական սցենարը տարբերակներից մեկն է։ Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ ավիահարվածները նախագահի կողմից քննարկվող «շատ, շատ տարբերակների» շարքում են։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի