Թրամփը ցանկացել է Իրանին «արագ և վճռական» հարված հասցնել, սակայն խորհրդականները չեն երաշխավորել, որ դրանից հետո ռեժիմը կփլուզվի. NBC News

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության թիմին ասել է, որ ցանկանում է՝ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանում «արագ և վճռական» հարված հասցնի ռեժիմին, այլ ոչ թե երկարատև պատերազմ հրահրի, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով մի շարք աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

«Եթե նա որոշի ինչ-որ բան անել, ապա ցանկանում է, որ դա վերջնական լինի»,- ասել է աղբյուրներից մեկը։

Սակայն Թրամփի խորհրդականները չեն կարողացել երաշխավորել, որ իրանական ռեժիմն արագ կտապալվի ԱՄՆ ռազմական հարվածից հետո: NBC News-ի երեք աղբյուրների համաձայն՝ վարչակազմը մտահոգված է, որ ԱՄՆ-ը կարող է տարածաշրջանում չունենալ բավարար ռեսուրսներ իրանական պատասխանից պաշտպանվելու համար, ինչը Թրամփի խորհրդականներն անխուսափելի են համարում:

Նման դինամիկան, NBC News-ի երկու աղբյուրների համաձայն, կարող է Թրամփին դրդել հաստատել ԱՄՆ-ի ավելի սահմանափակ ռազմական գործողություններ Իրանում, առնվազն՝ սկզբում, պահպանելով սրման տարբերակները: Աղբյուրները նշել են, որ իրավիճակն արագ զարգանում է, և հունվարի 14-ի կեսօրվա դրությամբ՝ որևէ որոշում չէր կայացվել:

Իրանում բողոքի ցույցերի բռնկումից հետո Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է մի քանի «շատ կոշտ» տարբերակներ՝ ցույցերի ցրման և ցուցարարների նկատմամբ կառավարության ճնշման դեմ պայքարելու համար։

NYT-ը հաղորդել էր, որ Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ հետագա հարվածների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Թեհրանում ոչ ռազմական թիրախների դեմ։ Ըստ Reuters-ի՝ Եվրոպան սպասում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածի «հաջորդ 24 ժամվա ընթացքում»՝ սկսած հունվարի 14-ի երեկոյից։ Իրանը և Իրաքը փակել էին իրենց օդային տարածքը հունվարի լույս 15-ի գիշերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի