Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը գլխավորել են Իրանի վրա հարձակումից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ պահելու ջանքերը՝ վախենալով «տարածաշրջանում լուրջ հարվածներից», AFP-ին ասել է սաուդցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պարսից ծոցի եռյակը «երկար, խելահեղ, վերջին րոպեի դիվանագիտական ​​ջանքեր է գործադրել՝ համոզելու նախագահ Թրամփին Իրանին հնարավորություն տալ՝ բարի մտադրություններ ցուցաբերել», ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով, հավելելով, որ երկխոսությունը շարունակվում է։

Չորեքշաբթի Կատարում գտնվող ԱՄՆ խոշոր ռազմական բազայից որոշ անձնակազմ դուրս է բերվել, իսկ Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում ԱՄՆ առաքելությունների աշխատակիցներին զգուշացվել է զգույշ լինել, քանի որ Իրանի կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակման մտավախությունները մեծացել են։

Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել է, որ կարող է միջամտել Իրանի կառավարության կողմից բողոքի ցույցերի նկատմամբ կիրառվող մահացու բռնաճնշումներին, մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ կպատասխանի ԱՄՆ ռազմական և նավատորմային թիրախներին հարվածներով։ ԱՄՆ բազմաթիվ բազաներ և ակտիվներ գտնվում են Պարսից ծոցում։

Սակայն մի քանի սպառնալիքներից հետո Թրամփը փոխել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ «շատ կարևոր աղբյուրներից» ստացել է երաշխիքներ, որ Իրանը մահապատժի չի ենթարկի ցուցարարներին։

Պարսից ծոցի երկրների ջանքերը նպատակ ունեին «խուսափել տարածաշրջանում անվերահսկելի իրավիճակից», ասել է  սաուդցի պաշտոնյան։

«Մենք Վաշինգտոնին ասել ենք, որ Իրանի վրա հարձակումը կբացի տարածաշրջանում լուրջ հարվածների ճանապարհը։ Անքուն գիշեր էր՝ տարածաշրջանում ավելի շատ ռումբեր վնասազերծելու համար։ Հաղորդակցությունը դեռևս շարունակվում է՝ ձեռք բերված վստահությունն ու ներկայիս լավ ոգին ամրապնդելու համար»,- ասել է պաշտոնյան։

Պարսից ծոցի երկրներից մեկ այլ պաշտոնյա ասել է, որ «Իրանին փոխանցված ուղերձն այն է, որ Պարսից ծոցում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումը հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի