Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ

Լուրեր

21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ըստ օրենքի՝ հացադուլ հայտարարած ազատազրկված անձը տեղափոխվում է առանձնացված խուց։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ փաստաբան Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը։

Փաստաբանի խոսքով՝ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց («կարցեր»), քանի որ ՔԿՀ-ում բացակայել է հացադուլ անցկացնելու համար նախատեսված մեկ այլ խուց։

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցային մասնաշենքում առկա են առանձնացված խցեր, որոնք իրենց պայմաններով չեն տարբերվում մյուս խցերից։

Կալանավորված անձ Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ նա գտնվում է սովորական ռեժիմում, և ապահովվում է նրա՝ առանձին հացադուլ իրականացնելու իրավունքը»,-նշեցին ՔԿԾ-ից։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։

Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում, իր խոսքով, «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։

Եվգենյա Համբարձումյան