Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Առաջին դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Ավետյանն է միջնորդել նրանց կալանքը երկարաձգել։ Դատարանը բավարարել է միջնորդությունները։

Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում, իր խոսքով, «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին անցյալ տարվա նոյեմբերի 13-ի առավոտյան իրենց բնակարաններում և «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկությունից հետո։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ապա Սամսոնյանն ու Սաղաթելյանը թեման շարունակել են նաև պոդքասթի շրջանակներում:

Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։

Անի Թամրազյան