Թրամփը ծրագրում է նավթի գները իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ Վենեսուելայի նավթի վերահսկմամբ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին Brent տեսակի նավթի գները նվազել են մինչև 60,64 դոլար՝ մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է մինչև 57,24 դոլարի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ցանկանում է WTI-ի գինը իջեցնել մինչև 50 դոլարի՝ ամերիկացի սպառողների համար էներգակիրների ծախսերը կրճատելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին և Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխանցում է Current time-ը։

Լրատվամիջոցի տվյալներով`Թրամփը և նրա խորհրդականները ծրագրում են «մեծածավալ նախաձեռնություն»՝ «երկար տարիների ընթացքում» Վենեսուելայի նավթարդյունաբերության նկատմամբ ամերիկյան գերիշխանությունը հաստատելու համար։

Մասնավորապես, քննարկվում է Վենեսուելայի պետական ​​նավթային Petróleos de Venezuela SA (PdVSA) ընկերության նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու հնարավորությունը։ Այս դեպքում Միացյալ Նահանգները կվերահսկի Արևմտյան կիսագնդի նավթի պաշարների մեծ մասը՝ նաև դուրս մղելով  Չինաստանին և Ռուսաստանին Վենեսուելայից։

PdVSA-ն սոցիալական ցանցերում հայտարարել է, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունների շրջանակում նավթ վաճառելու համար»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելան ԱՄՆ-ին 30-ից 50 միլիոն բարել նավթ «կփոխանցի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի