Թրամփը չի հավատում, որ ուկրաինացիները հարձակվել են Պուտինի նստավայրի վրա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գտնվելով Air Force One ինքնաթիռում, ասել է, որ չի հավատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա Ուկրաինայի կողմից կատարված հարվածի մասին հաղորդագրություններին․ գրում է svoboda.org-ը։

«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել։ Մոտակայքում ինչ-որ բան է պատահել, բայց դա դրա հետ կապ չունի», – ասել է Թրամփը։

Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե այդ դեպքում Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո  ինչու էր հավատացել, որ հարվածը տեղի է ունեցել, Թրամփը պատասխանել է. «Որովհետև այդ ժամանակ ոչ ոք չգիտեր։ Առաջին անգամ էի լսում։ Նա ասաց, որ իր տունը հարձակման է ենթարկվել։ Հիմա, երբ մենք կարողացանք ստուգել, ​​մենք չենք հավատում, որ դա տեղի է ունեցել»։

Թրամփը հայտարարել է, որ զայրացած էր Պուտինի՝ իր նստավայրի վրա, իբր, Ուկրաինայի հարձակման վերաբերյալ խոսքերից

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջինն էր հայտնել դեկտեմբերի 29-ի գիշերը Վալդայում գտնվող Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին։

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձ է արվել ու այն «ահաբեկչություն» էր որակել՝ ուղղված Թրամփի դեմ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հայտարարությունն անվանել էր «սուտ» և դա կապել էր այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Կիևի կառավարական թաղամասին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի