Հայաստանի նախագահին հավատարմագրերն է հանձնել Իրանի նորանշանակ դեսպանը

Լուրեր

25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, ով պաշտոնապես հանձնել է իր հավատարմագրերը․ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և բազմակողմ համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացնում են ն ախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։

Նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններով: Դեսպանը հավելել է, որ նախագահի խոսքերն ու հարաբերությունների վերաբերյալ ներկայացված դրական մոտեցումը մեծապես ոգևորիչ են և վստահություն են ներշնչում հետագա համագործակցության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։