Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է գումարել

Լուրեր

25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
Բոլորը

2025 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մինչ օրս իրականացված աշխատանքները, անհայտ կորածների ճակատագրի պարզման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու առաջիկա տարվա գործողությունների ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։

Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։