Արման Ծառուկյանը խոստացավ, որ պարտվելու դեպքում Շառա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Երևանում տեղի է ունեցել UFC-ի մարտիկներ Արման Ծառուկյանի և Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) կշռման արարողությունը Hype Fighting լիգայի հերթական մրցաշարից առաջ։ Միջոցառման հաղորդավարը չի նշել մարտիկների քաշերը։

Կշռվելուց հետո մարտիկներն անցկացրել են նաև հայացքների մենամարտ։ Արման Ծառուկյանը խոստացել է, որ պարտվելու դեպքում Շառա Բուլետինին բնակարան կնվիրի Երևանում։ Ռուսաստանցի մարտիկն էլ նշել է, որ եթե պարտվի, իր ձեռքի ժամացույցը կնվիրի մրցակցին։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և ռուսաստանցի Շառա Բուլետը կհանդիպեն դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարում։ Մարտիկները կմրցեն գրեփլինգի կանոններով՝ 84 կգ քաշային կարգում։

UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և 14-րդն է դասակարգման աղյուսակում։ 31-ամյա Բուլետը խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։