Ինչ նվեր էր բերել Շառա Բուլետը Արման Ծառուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Երևանում կայացել է Hype Fighting լիգայի հերթական մրցաշարին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտերը։

UFC-ի մարտիկ Շառա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) միջոցառման ընթացքում նվեր է հանձնել իր մրցակից Արման Ծառուկյանին։ Դա UFC-ի չեմպիոնական գոտի էր՝ պատրաստված կտորից։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և ռուսաստանցի Շառա Բուլետը կհանդիպեն դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարում։ Մարտիկները կմրցեն գրեփլինգի կանոններով՝ 84 կգ քաշային կարգում։

UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և 14-րդն է դասակարգման աղյուսակում։ 31-ամյա Բուլետը խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։

29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Հայ մարտիկը հաճախ է անցկացնում գրեփլինգի մենամարտեր, նախորդը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Գրեփլինգի կանոններով մարտիկներին չի թույլատրվում հարվածել իրար։