Զելենսկին Թրամփին առաջարկել է Ուկրաինային 30-50 տարով անվտանգության երաշխիքներ տրամադրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ 30-50 տարի ժամկետով։ ՌԲԿ-Ուկրաինայի հաղորդմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է լրատվամիջոցների հարցերին ի պատասխան։

«Երեկ մենք ԱՄՆ նախագահի հետ հաստատեցինք, որ ԱՄՆ-ից կունենանք անվտանգության ամուր երաշխիքներ։ Իրոք, սա հավերժ չէ. փաստաթղթերում նշված է, որ այն 15 տարի է՝ այդ անվտանգության երաշխիքները երկարաձգելու հնարավորությամբ»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքը բարձրացրել է երաշխիքների ավելի երկար ժամկետի հարցը։

«Ես նրան ասացի, որ մենք արդեն պատերազմի մեջ ենք, և դա շարունակվում է գրեթե 15 տարի։ Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ երաշխիքներն ավելի երկար լինեին։ Եվ ես նրան ասացի, որ մենք շատ կցանկանայինք քննարկել 30, 40, 50 տարվա հնարավորությունը։ Եվ դա կլինի նախագահ Թրամփի պատմական որոշումը։ Նախագահն ասաց, որ կմտածի այդ մասին»,- հավելել է նա։

Զելենսկին նաև լրագրողներին ասել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի համաձայնագրից և շարունակի պատերազմը, Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին, կշարունակի աջակցել Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև վերջերս համաձայնեցված 20 կետանոց ծրագիրը պետք է ամրագրվի հանրաքվեով, քանի որ սա նման որոշման օրինականացման ամենաուժեղ ձևն է՝ միլիոնավոր քաղաքացիների կամքի արտահայտման միջոցով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Ֆլորիդա, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նրա անձնական նստավայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի