Ամեն ինչ՝ բացի Դոնբասից և մի քանի այլ կետերից. ինչի շուրջ են Թրամփը և Զելենսկին պայմանավորվել Ֆլորիդայում

Լուրեր

29.12.2025 | 12:13
ՌԴ-ի հետ կապերը խզելու օրակարգ ՀՀ-ում չկա // ՀՀ-ում բնակարանները թանկացել են․ ԼՈՒՐԵՐ
29.12.2025 | 12:12
Վերջին մի քանի տարիներին հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացում է նկատվում․ Ազիզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 12:10
Մարդկանց մարդատար մեքենաներից պետք է տեղափոխենք տրանսպորտ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 12:04
Առաջիկա շաբաթներին արդեն կունենանք հայ-ամերիկյան առաջին փաստաթուղթը, իսկ հաջորդ տարվա երևի 2-րդ կեսին գետնի վրա շինարարություն կունենանք․ Արարատ Միրզոյան
29.12.2025 | 11:51
Պարեկները ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ
29.12.2025 | 11:40
Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և ակումբը
29.12.2025 | 11:36
Ձյուն և ջերմաստիճանի նվազում․ ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 11:33
Փողոցային բարքերով ավագանիում հայտնվածները ստիպում են այդ լեզվով խոսել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.12.2025 | 11:29
Մակրոնը հայտնել է հունվարի սկզբին Փարիզում «կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի դաշնակիցների հանդիպման մասին
29.12.2025 | 11:20
Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
29.12.2025 | 11:11
2025 թ․ 3-րդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները 2024 թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով․ ԿԲ
29.12.2025 | 11:02
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.12.2025 | 11:01
Ինչ եղանակ է սպասվում Ամանորին․ առաջիկա օրերի կանխատեսումը․ ՈՒՂԻՂ
29.12.2025 | 10:53
Մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվելու է․ Տիգրան Ավինյանի որոշումը
29.12.2025 | 10:45
Երևանի գլխավոր հատակագիծը թվայնացվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆլորիդայում երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել։ Սակայն գլխավոր հարցը մնում է չլուծված. Պուտինը պահանջում է Դոնբասը, Զելենսկին դեմ է, իսկ Թրամփը պնդում է գործարքի հարցում։ Այս անգամ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները խոսում են մի քանի շաբաթվա մասին, որից հետո խաղաղության համաձայնագրի չափանիշները շատ ավելի պարզ կլինեն, ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ դա կլինի «տարվա ամենաակտիվ դիվանագիտական ​​օրերից մեկը»՝ հավելելով, որ «շատ բան» կարող է որոշվել արդեն 2025 թվականին։

Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ։ Հանդիպումից հետո Թրամփն անմիջապես հայտարարել է, որ «հիանալի զրույց» է եղել, որը զգալիորեն մոտեցրել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագիրը մոտ է, կողմերը համաձայնության են եկել պայմանների մոտավորապես 95%-ի շուրջ։ Սակայն նա հավելել է, որ գլխավոր հարցը մնում է չլուծված՝ ում են պատկանելուԴոնբասի շրջանները։ Դոնալդ Թրամփն այս հարցն անվանել է «կրիտիկական» և, նրա կարծիքով, կողմերը դեռևս «մոտենում են համաձայնության»։

Բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հստակեցրել է, որ Դոնբասի հարցը դեռևս չափազանց հրատապ է, և Ուկրաինայի դիրքորոշումը դրա վերաբերյալ «հստակ է և տարբերվում է Ռուսաստանի դիրքորոշումից»։

«Երկրի անվտանգության երաշխիքները, այլ ոչ թե տարածքային հարցը, երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին գլխավոր քայլն են»,- բանակցություններից հետո հայտարարել է Զելենսկին։

Նա հստակեցրել է, որ ուկրաինական թիմը կշարունակի աշխատել համաձայնագրի այս կետի վրա եվրոպացի քաղաքական գործիչների հետ, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ կլինի «ավարտել քննարկվող բոլոր հարցերը», և դա կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին։

Բանակցություններից հետո  լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Թրամփը պնդե լ է, որ լավագույնը կլինի տարածքների  համաձայնագիրը հնարավորինս արագ կնքել։ Նա ասել է, որ Ուկրաինան ցուցաբերել է «մեծ քաջություն և հսկայական վնաս է պատճառել [թշնամուն]», բայց հակամարտությանը «վերջ դնելու ժամանակն է»։

ԱՄՆ նախագահը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալ Ուկրաինայի խորհրդարանում՝ բացատրելով խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը:

Վլադիմիր Զելենսկին դիվանագիտորեն պատասխանել է. «Ձեզ միշտ ուրախ են տեսնել»:

Ռուսաստանը Դոնբասի շրջանների ինքնիշխանության հարցը համարում է իր գերակա խնդիրը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր դիրքորոշումը հայտնել է Դոնալդ Թրամփի հետ զրույցում նույն օրը՝ Զելենսկիի հետ հանդիպումից կարճ ժամանակ առաջ ունեցած հեռախոսազրույցում։ Պուտինը կոչ է արել Թրամփին հետևել Անքորիջում իրենց միջև ձեռք բերված «փոխըմբռնումներին», չնայած այդ ժամանակ որևէ էական համաձայնության մասին հայտարարություն չէր արվել։ Նրա օգնական Յուրի Ուշակովը բարձրաձայնել է Ռուսաստանի հիմնական պահանջը. Կիևը պետք է «համարձակ, պատասխանատու քաղաքական որոշում կայացնի Դոնբասի վերաբերյալ»։

Ուկրաինայի նախագահը, միաժամանակ, հայտարարել է, որ ներկայում քննարկվող խաղաղության համաձայնագրի ցանկացած դրույթ կարող է ներկայացվել կա՛մ հանրաքվեի, կա՛մ երկրի խորհրդարանի քննարկմանը։

Թրամփը չի բացառել անկանխատեսելի խնդիրների առաջացման հնարավորությունը։ Նա ասել է, որ խաղաղության ծրագրի ցանկացած կետ «կարող է շատ կարևոր լինել» և խաթարել ամբողջ համաձայնագիրը։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ տեսակոնֆերանսից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ում գրել է. «Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցել Ուկրաինայի և մեր ամերիկացի գործընկերների հետ՝ բանակցություններում ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ Այս ջանքերում հիմնականը  առաջին օրվանից անսասան անվտանգության երաշխիքների ապահովումն է»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը հայտարարել է, որ և՛ Սթարմերը, և՛ եվրոպացի առաջնորդներն «ընդգծել են անվտանգության ամուր երաշխիքների կարևորությունը և վերահաստատել այս բարբարոսական պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու հրատապությունը»։

Ռուսական կողմից արձագանքը մինչ այժմ սահմանափակվել է X-ում նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի գրառմամբ, որը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին։

«Ամբողջ աշխարհը գնահատում է նախագահ Թրամփի և նրա թիմի խաղաղության ջանքերը»,- գրել է Դմիտրիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի