Ավինյանը` «եկեղեցին բարենորոգելու»՝ Փաշինյանի ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ Առաքելական եկեղեցին, որն իր ծառայությունն է մատուցում Աստծուն, և Աստծուն ծառայություն մատուցելու ավելի լայն շրջանակում կարելի է նաև ընկալել, որ ծառայություն է մատուցում իր հոտին՝ այս դեպքում հայ ժողովրդին»,- այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին արդյոք կիսում է Փաշինյանի «եկեղեցին բարեկարգելու» ծրագիրը։

«Ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ, իսկ Հայ Առաքելական եկեղեցին կարող ենք համարել ինստիտուտ, ժամանակ առ ժամանակ ունի նորոգման կարիք։ Եվ այդ նորոգումը ժամանակը պարտադրում է։ Այսինքն՝ հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ, իրականությունից կտրվածությամբ՝ ինստիտուտներն այդ ծառայությունը չեն կարող մատուցել այն ձևով, ինչպես պահաջում է արդի ժամանակը։ Եվ մասնավորապես, կարծում եմ, այո՛, եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք, և դարերի ընթացքում այդպիսի նորոգումներ տեղի են ունեցել»,- նշեց քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ եկեղեցու, այսպես ասած, նորոգումը, տեղի է ունենալու հենց ներսից։

«Թեկուզ շատ դանդաղ տեմպերով, բայց, այսպես ասած, կեղծավորության շղարշը պետք է պատռվի, և մենք պետք է վստահ լինենք, որ եկեղեցին, որը ծառայություն է մատուցում Աստծուն և իր հոտին, ազնիվ է և անկեղծ»,- եզրափակեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։