Ինչ է մարդկանց թրաֆիքինգն ու շահագործումը․ քննարկում ՄԻՊ գրասենյակում

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Ինչ է թրաֆիքինգը, ինչպես արձագանքել դրան և ինչպես լուսաբանել դրանց դրսևորումները․ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի աջակցությամբ ՄԻՊ գրասենյակում այսօր լրագրողների, հանրային պաշտպանի գրասենյակի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր դասընթաց։

«Շատ եմ կարևորում ոչ միայն առանձին-առանձին խմբերով տարբեր հարցերի քննարկումները, այլ նաև հարցադրումների համատեղ քննարկումները, որովհետև համատեղ քննարկումների արդյունքում, երբ մեզանից յուրաքանչյուրը կիսվում է իր ոլորտում եղած խնդիրներով, հնարավորություն ենք ունենում շատ ավելի մեծ պատկերացում ունենալու խնդիրների մասին, և դրանք ավելի ճիշտ հասցեագրելու»,- բացման խոսքում նշեց Անահիտ Մանասյանը։

Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը բացման խոսքում անդրադարձավ թրաֆիքինգի լատենտայնությանը։

«Սովորաբար թրաֆիքինգը բացահայտ չէ, այն թաքնված է, և է՛լ ավելի է դժվարացնում այդ գործերի քննությունը»,- ասաց Միլնը։

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը խոսեց տուժողներին գործուն աջակցություն տրամադրելու մեխանիզմների բացակայության, գերատեսչությունների միջև ինֆորմացիայի փոխանակման և այլ խնդիրների մասին։

Ըստ Հակոբյանի՝ եղել են դեպքեր, երբ աջակցության կարիք ունեցող երեխան մի համայնքից տեղափոխվել է մյուսը և, փաստացի, դուրս մնացել պետության ուշադրության կենտրոնից։

Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Ղազինյանը նշեց, որ անձը կարող է քրեական վարույթի շրջանակներում չլինել տուժող, բայց համարվել թրաֆիքինգի զոհ։ Նա խոսեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ինստիտուցիոնալ կառուցակարգերի, Հայաստանում միջազգային և եվրոպական չափանիշների ապահովման, միգրացիայի և թրաֆքինգի տարանջատման մասին։ Ղազինյանը նշեց, որ պետությունը պետք է վերացնի անձի խոցելիությունը, որպեսզնի նա չհայտնվի անօգնական վիճակում։

Արաքս Մամուլյան