Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով հարկային մարմին հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ  է ներկայացրել ու այդպիսով պետությանը պատճառել է մոտ 182 մլն ՀՀ դրամի վնաս։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

« ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամի վնաս, որից 58 մլն 799 հզր 208 ՀՀ դրամի վնասը պատճառվել է ՓԲ ընկերության աշխատակիցներ Ս․Մ․-ի և Գ․Ե-ի օժանդակությամբ։

Բացի այդ, Ս․Մ․-ն և Գ․Ե․-ն նախնական համաձայնությամբ Գ․Գ․-ից և Հ․Ա․-ից ստացել են ընդհանուր՝ 1 մլն 710 հզր ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները՝ 61 մլն 52 հզր 356 ՀՀ դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Մ․-ի և Գ․Ե․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), Գ․Գ․-ի և Հ․Ա․-ի նկատմամբ՝ 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝  այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։