WhatsApp-ի արագությունը Ռուսաստանում նվազել է 70-80%-ով

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

WhatsApp մեսենջերի արագությունը Ռուսաստանում նվազել է 70-80%-ով, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով հեռահաղորդակցության շուկայի աղբյուրին: «Сбой.рф» ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում մեսենջերի հետ կապված ավելի քան 2200 բողոք է գրանցվել, գրում է The Insider-ը:

Բողոքների մեծ մասը վերաբերում է WhatsApp-ի սխալ ծանուցումներին, հաղորդագրություններ ուղարկելու անկարողությանը, ինչպես նաև բջջային հավելվածների և կայքերի չաշխատելուն։

Հեռահաղորդակցության շուկայի աղբյուրի տվյալներով՝ այսօրվանից ի վեր մեսենջերի արագությունը նվազել է 70-80%-ով։ Հեռահաղորդակցության օպերատորները պատասխանատու չեն այս խափանումների համար։

«Сбой.рф»-ը ամենաշատ բողոքները գրանցում է Մոսկվայից, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայի մարզից։

Այս տարվա օգոստոսին Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ արգելափակում է Telegram-ում և WhatsApp-ում ձայնային և տեսազանգերը: Գործակալությունն այնուհետև այս միջոցառումները որակեց որպես հաղորդագրությունների հավելվածների գործառույթների «մասնակի սահմանափակում»՝ դրանք նշելով որպես խարդախության դեմ պայքարի միջոց:

Հոկտեմբերի վերջին էլ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանում WhatsApp-ի և Telegram-ի «գործունեությունը մասնակիորեն սահմանափակելու» համար: Այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի հարավի բնակիչները նույնպես բողոքել էին խափանումներից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի