500 մլն դրամի պայմանագրեր՝ խմբակցության անդամին․ Չարենցավանի ղեկավարը տուգանվել է

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամի չափով տուգանել է։ Շահգալդյանը գնման 3 պայմանագիր է կնքել «Աշկար» ընկերության հետ, որի գործադիր մարմնի ղեկավարը և միակ սեփականատերը իր հետ գործնական հարաբերություններ ունեցող, նույն համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանն է։

Պայմանագրերը կնքելուց առաջ Շահգալդյանը հանձնաժողովին չի ներկայացրել դրանց կնքման մասին հայտարարությունը՝ այդ կերպ խախտելով օրենքը:

«Չնայած այն հանգամանքին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի առկայության վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել, հավաստիացնում եմ, որ իմ և համայնքապետարանի որևէ պաշտոնատար անձի, պատասխանատու ստորաբաժանման անդամների, գնահատող հանձնաժողովի անդամների, գնումները համակարգողի կողմից կատարվող գործողությունների արդյունքում չի ստեղծվել շահերի բախման այնպիսի իրավիճակ, որը կարող էր ազդել կամ ազդել է վերջիններիս պաշտոնական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա»,- իր բացատրությունում գրել է Չարենցավան համայնքի ղեկավարը։

Ընդհանուր շուրջ 500 միլիոն դրամի պայմանագրեր են կնքվել Հակոբ Շահգալդյանի և «Աշկար» ընկերության միջև։

«․․․Հանձնաժողովը եզրահանգում է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ՝ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված՝ կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ»,- նշել է հանձնաժողովը։

Նշենք՝ Հակոբ Շահգալդյանը և Տարոն Եփրեմյանը «Միասնական համայնք դաշինք» խմբակցությունից են։ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է:

Եվգենյա Համբարձումյան