Այս 10 տարիների ընթացքում միշտ ասում էի Աստված տա՝ լինի մի օր, որ իշխանությունը փոխվի և նոր իշխանությունը պատասխան տա այդ հարցին. Սամվել Նիկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
Բոլորը

Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել՝ դեկտեմբերին մասնակցելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Բայց ՀՀԿ-ականների հայտարարոություններից արդեն հասկանալի է դառնում, որ մասնակցելու են։ Այդ մտադրությունն ակնհայտ դարձավ նաև ՀՀԿ-ականների կողմից Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների տապալմամբ, ինչի արդյունքում  առաջիկա ընտրությունները նորից ռեյտինգային ընտրակարգով են անցկացվելու։ Այս և այլ հարցերի մասին Factor.am-ի  հարցազրույցը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։

– Պարոն Նիկոյան, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին։

– Յուրաքանչյուր կուսակցության մասնակցության հարցը պարզ է դառնում ղեկավար մարմնի որոշումից հետո։ Մեզ մոտ նախապատրաստական քննարկումների փուլ է։

– Նաև այս ընտրություններին պահպանվեց ռեյտինգային ընտրակարգը, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին ձեզ օգնել էր հաղթել։ Բայց հիմա դուք ունե՞ք այն թեկնածուները, որոնք ձեզ ձայներ կբերեն։

– Ռեյտինգայինը պահպանվեց ոչ թե նրա համար,  որ մեզ է ձեռնտու, այն միգուցե նպաստավոր է գործող իշխանությունների համար։ Այդ ընտրակարգը պահպանվեց մի քանի պատճառներով։ Նախ ՀՀ պատմության մեջ երբևէ ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ-ն գլոբալ փոփոխությունների չի ենթարկվել։ Երկրորդը՝ միջազգային բոլոր կազմակերպությունները՝ սկսած Վենետիկի հանձնաժողովից, որքան էլ ոգևորված են հեղափոխությունով, դրա մեջ տեսնում են միայն դրականը, միևնույնն է, ցանկանում էին, որ դա լինի միջազգային բոլոր պարտավորությունների շրջանակներում, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու հնարավորություն ունենան։

– Այնուամենայնիվ, ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին և այն պահպանվեց։

– Ես կասեմ՝ ոչ։ Այս ընտրական համակարգը ամենևին էլ մեզ ձեռնտու չէ։ Հիմա որտե՞ղ են մեր կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված մարդիկ։ Վերջին նիստերին նրանք քվեարկում էին նոր իշխանությունների համար, այսինքն նրանք նոր իշխանությունների քաղաքական հենարանն են։ Մենք դա լավ գիտեինք։ Այդ մարդիկ միշտ իշխող կուսակցությանն են, հիմա մենք իշխող չենք։

– Ո՞վ է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը՝ Սերժ Սարգսյա՞նը։

– Դեռ որոշված չէ, քննարկում չի եղել, բայց կարծում եմ՝ ինքը չի գլխավորելու։

– Պարոն Նիկոյան, գիտեք, որ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է մարտի 1-ի քրեական գործով ապացույցները կեղծելու մեջ։ Երբ Դուք մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էիք, քննչական խմբի կողմից կեղծիքների  հանդիպե՞լ եք։

– Բնականաբար ոչ, քանի որ մեր ամբողջ տեղեկությունը գալիս էր պետական համակարգից։ Մի մասի դեպքում էինք օգտվում ընդդիմադիր մամուլից։ Նման պատասխան մեզ չի եղել։ Նման տեղեկություն մեզ պետք է դատախազությունը կամ այդ քննչական խումբը տար։ Եթե կեղծվել էր, պահենք նաև անմեղության կանխավարկածը, հանձնաժողովը չէր կարող դրա մասին իմանալ։

– Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը վերջերս ասել էր, թե Վ․Հարությունյանին միայն այս մեղադրանքը չէ, որ պետք է առաջադրվեր։ Նրա խոսքերով մի տեղ չէ, որտեղ Վ․Հարությունյանն ինչ-որ դեր է ունեցել։ Փաստահավաք խմբի զեկույցները ձեր ղեկավարած հանձնաժողովին են փոխանցվել, ուրիշ էլ ի՞նչ կեղծիքների եք հանդիպել։

– Փաստահավաք խմբի զեկույցը մենք տեղադրել ենք մեր զեկույցում։ Ավելին՝ երբ լուծարվեց Փաստահավաք խումբը, հայտարարեցի, որ խմբի անդամները եթե ունեն մասնավոր զեկույցներ, փոխանցեն մեզ։ Մասնավոր զեկույցներ ունեցան և Սեդա Սաֆարյանը, և Անդրանիկ Քոչարյանը, դրանք տեղադրվեցին մեր զեկույցում։ Այսօր քննչական մարմիներն օգտվում են այդ նյութերից։

– Անցած փետրվարի վերջին Մարտի 1-ի գործով «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ դուք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեցիք, թե որտեղից նրան ավտոբուսի հետևից կրակողների և թաքնվողների մասին տեղեկությունը։ Ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք, ինչը շատերի համար անհասկանալի, միգուցե անսպասելի էր։

– Ես ասեցի՝ ով էր այդ տեղեկությունը տվել ձեզ։ Մինչև հիմա ես տեղեկություն չեմ ունեցել, որ ավտոբուսի հետևից կրակել են։ Դա պաշտոնապես հայտարարվել է երկրորդ նախագահի կողմից՝  հեռուստատեսությամբ։ Բայց իմացա, որ վերջերս ցուցադրել են մի տեսաժապավեն, որտեղ ավտոբոսի հետևից կրակում էին և թաքնվում։ Ոմանք էլ կասկածել են այդ տեսանյութի իսկությանը։ Խնդիրն այն է, որ այնքան նյութեր կան, որոնք հանձնաժողովն այդպես էլ չկարողացավ ունենալ։ Նույնիսկ Ոստիկանության նյութերը մենք կարողանում էինք հայթայթել ընդդիմության լրագրողների կողմից և դժվարությամբ։ Եթե ժամանակին ավտոբուսի հետևից կրակելու և թաքնվելու նյութը տային հանձնաժողովին, ինձ մոտ նման հարց չէր առաջանա։

– Մարտի 1-ի գործով նման զարգացումներ սպասելի՞ էին ձեզ համար։

– Մենք՝ ժամանակավոր հանձնաժողովի անդամներս, մտածում էինք՝ կգա մի օր, որ Մարտի 1-ի գործը կվերանայվի՝ դա կլինի դատաիրավակա՞ն համակարգի, թե պատմաբանների կողմից։ Մեր խնդիրն էր շատ տեղեկություն թողնել։

– Այդքան ուսումնասիրելով նյութերը՝ ամբողջությամբ հասկացա՞ք մարտի 1-ի գործը։

– Անհնար եղավ վերջնական եզրահանգումներ կատարելը, մասնավորապես՝ մահվան դեպքերի ուսումնասիրությունը։ Եվ մինչև հիմա չկա որևէ հրապարակում, թե ում գործողությունների արդյունքում է մահ պատճառվել։ Այս 10 տարիներին ես միշտ ասել եմ՝ Աստված տա, լինի մի օր, որ իշխանությունը փոխվի, և նոր իշխանությունները պատասխանեն այս հարցին։

Հարցազրույցի մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Արմինե Ավետյան