Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Ոստիկանական մի քանի շերտանոց պատնեշով են իրարից բաժանված Գարեգին Բ-ին աջակցողներն ու նրա հեռացումը պահանջողները. Մայր տաճարի բակն աննախադեպ բազմամարդ է, հավաքվածների մեծ մասը եկել է տասը եպիսկոպոսների հայտարարության պատճառով։

Վեհարանից Մայր տաճար ժամերգության գնացող Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը լսում է իրեն ուղղված կողմ և դեմ արտահայտություններ։ Կաթողիկոսին ուղեկցող հոգևորականները թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին։ Գարեգին Բ-ն եկեղեցի է մտնում առանց քաղաքացիների վանկարկումներին արձագանքելու։

Նախատեսված ժամից ուշ վեհարանի մոտ են գալիս քաղաքացիներին Մայր Աթոռի բակ հրավիրած եպիսկոպոսները՝ Նավասարդ Կճոյանի, Վազգեն Միրզախանյանի, Գևորգ Սարոսյանի և մյուսների գլխավորությամբ։ Նշյալ հոգևորականներին ուղեկցում են ամուր շղթա կազմած քաղաքացիական հագուստով  անձինք, որոնք բիրտ կերպով հարվածում և հեռացնում են եպիսկոպոսներին հարցեր տալու ցանկություն ունեցող լրագրողներին։

Կաթողիկոսն ու նրան կաթողիկոսական գահից հեռանալու պահանջ ներկայացնող հոգևորականները միաժամանակ միմյանց կոչերով են դիմում։

«Շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի դեմ հերթական ոտնձգության փորձը կատարվեց այսօր, ցավոք, մեր որոշ եկեղեցականների միջոցով»,- հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Մինչ կաթողիկոսը միասնության կոչ է անում և իր դեմ դուրս եկած Կճոյանին, Միրզախանյանին, Սարոյանին և մյուսներին առաջարկում է վերադառնալ հարցերը եկեղեցական կանոններով քննարկելուն, վերջինները Մայր Աթոռի քարտուղարություն Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով դիմում են ներկայացնում։

Տասը եպիսկոպոսները հեռանում են՝  լավ պատրաստված  պաշտպանական շղթա կազմած քաղաքացիական հագուստով անձանց  ուղեկցությամբ ու էլի լագրողների և քաղաքացիներրի  նկատմամբ բիրտ  ուժի դրսևորմամբ։ Հարցերը, թե ինչու են եպիսկոպոսները  թիկնազորով  պատնեշված՝ մնում են անպատասխան։

«Մեր մասնակցությամբ թույլ չտվեցինք, որ պղծություն տեղի ունենա։ Տաճարի դռներն էին փորձում ջարդել, մեզ համար անընդունելի էր, մենք այդ առումով կարևոր դերակատարություն ունեցանք»,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հակադարձում է․ «Դա միայն ժպիտ է առաջացնում, ո՞վ է հարձակվել եկեղեցու վրա։ Եկել էին հարձակվեին եկեղեցու տասը եպիսկոպոսների վրա, որ պաշտպանեն մյուս խումբ եպիսկոպոսներին»։

Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչնները միմյանց են մեղադրում Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը խաթարելու համար։

«Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, անդրադառնալով կաթողիկոս-վարչապետ կոնֆլիկտին, նշում է, որ ապագայում այլ գործողություններ կլինեն, մինչև անգամ ձերբակալություն, եթե կողմերից որևէ մեկը զիջումների չգնա։

Ուշագրավ է, որ երեկ, երբ և՛ կաթողիկոսն ու նրա շքախումբը, և՛ տասը հոգևորականները  հեռացել էին, անգամ ընդդիմադիր և իշխանական քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էին գնացել, տարածքում հավաքված ժողովուրդը դեռ տևական ժամանակ չէր հանդարտվում՝ միմյանց հասցեին ատելության խոսք ու վիրավորանքներ հնչեցնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան