ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իշխանական Civic.am-ը փաստաթղթի պատճեն է հրապարակել, որը, ըստ կայքի, Ազգային անվտանգության ծառայությունն է տրամադրել իրենց հարցմամբ։ Ըստ հրապարակման՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի, այսպես կոչված, ԿԳԲ-ի հետ։ Նշվում է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը նաև ծածկանուն է ունեցել՝ «Կարո»։ 

«Բացարձակապես զարմացած չեմ և ունեմ խորը վստահություն, որ իր համագործակցությունը ԿԳԲ-ի իրավահաջորդ ՖՍԲ-ի հետ շարունակվում է»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ի՞նչ է ցույց տալիս տեղեկատվության այս արտահոսքը, որքանո՞վ այն կարելի է վստահելի համարել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այստեղ խնդրահարույց դրսևորում է տեսնում։ 

«Եթե լյուստրացիայի մասին ենք խոսում, օրինակ՝ գաղտնի գործակալների ցանցի կամ համագործակցության վերաբերյալ, այդ փաստաթղթերը տրամադրվում են կոնկրետ օրենքի շրջանակում, և մեր փորձից եմ ասում, որ ցանկացած նմանատիպ հարցման պարագայում ԱԱԾ-ն բաց այսպիսի փաստաթղթեր չի փոխանցում, հատկապես՝ լրատվամիջոցներին»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սա բերում է այն մտքին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փաստաթուղթն իշխող կուսակցության կողմից ստեղծված լրատվամիջոցին տրամադրել է հրահանգով։ 

Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիր է փաստաթղթի՝ նման կերպ հրապարակումը։ 

«Նույն իրավիճակը ստեղծվել էր, օրինակ, Արարատ Միրզոյանի շուրջ մի քանի տարի առաջ, և նա չհերքեց, այլ հաստատեց, որ որպես Հայոց ցեղասպանության թանգարանի գիտաշխատող այդ շրջանակում համագործակցել է կոնկրետ պետության հետ և պետական կառույցի հետ։ Այսինքն՝ այդտեղ շատ դժվար է որևէ բան գտնելը և ասելը»,- նշեց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համար այս փաստաղթղթի հրապարակումը որևէ հետևանք չի կարող ունենալ։ Նրա դիտարկմամբ՝  փորձ է արվում լեգիտիմացնել այն գործընթացները, որոնք եկեղեցու շուրջ են տեղի ունենում, իսկ Դանիել Իոաննիսյանը ստեղծված իրավիճակը կապում է իշխանությունների կողմից լյուստրացիա չհայտարարելու հետ։ 

«Ակնհայտ է՝ հիմա հրապարակվեց քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից։ Սա, իհարկե, խնդիր է, որովհետև մենք պետք է ունենայինք լյուստրացիա, բոլոր այդ անձանց պետք է ինդենտիֆիկացնենք, հասարակական-քաղաքական կյանքից դուրս հանեինք»,- ասաց Իոաննիսյանը։

Կաթողիկոսի եղբայրը, ըստ Civic-ի հրապարակումների, Պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել 1986-88 թվականներին, այդ ժամանակ նա եկեղեցում որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Մինչ այդ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս է եղել, 1988-ից՝ Լենինգրադի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվը։ 

Արդյո՞ք արտահոսքը հաստատում է, որ Եզրաս արքեպիսկոպոսի ենթադրյալ համագործակցությունը շարունակվում է նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ, այս մասին լրատվամիջոցը փաստեր չի ներկայացնում։  Իշխանականները տարբեր առիթներով որպես ասվածի ապացույց նշում են այն, որ  Եզրաս արքեպիսկոպոսը 2 ամիս առաջ Վլադիմիր Պուտինից Ալեքսանդր Նևսկու շքանշան է ստացել։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան